Թուրքերը ոգեւորված են Փաշինյանի հայտարարությունից. «Մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»

30/07/2018 13:24
Թուրքերը ոգեւորված են Փաշինյանի հայտարարությունից. «Մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել:

Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:   Подробнее: https://shabat.am/am/article/187769/-Patmakan-hnaravorutyun-e-%E2%80%A4-turq-qaghaqakanПодробнее: https://shabat.am/am/article/187769/-Patmakan-hnaravorutyun-e-%E2%80%A4-turq-qaghaqakan