Վայք քաղաքի բուժական միավորումը ժամանակի հետ քայլ առաջ է կատարում

26/07/2018 09:14
Վայք քաղաքի բուժական միավորումը ժամանակի հետ քայլ առաջ է կատարում

Վայոց Ձորի Վայք քաղաքի բուժական միավորումը ժամանակի հետ քայլ առաջ է կատարում։ Չնայած սոցիալ-տնտեսական ծանր կացությանը, այնուամենայնիվ, հիվանդների առաջարկությամբ բուժական միավորումում վերանորոգվել են երկու հիվանդասենյակներ վճարովի հիմունքներով։

Առաջինը լյուքս հիվանդասենյակ եւ երկրորդը VIP կարգի սենյակ։

Ըստ այցելուների, մարդը պետք է իրենց բուժումը ստանան հարմարավետ պայմաններում, ինչի համար միավորման տնօրինությունը աշխատանքներ է տանում։ Կարեւորելով  հատկապես սահմանամերձ մարզի կարգավիճակը, այստեղ աշխատանքներ են տարվում նաեւ վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքներ ստեղծելու ուղղությամբ։ Վերջին տարիներին բուժական միավորման ձեռքբերումների հետ միասին, այստեղ հրատապ է հոգեբան, նյարդաբան եւ վնասվածքաբան բժիշկ նեղ մասնագետների պակասը լրացնելու հարցը։

Այսօր միավորումում հիվանդների համար գործում է գաստրոսկոպիա, ինչպես պտղի դոպլեքս  այնպես էլ անոթների դոպլեր հետազոտություն։ Կարեւորելով սահմանամերձ քաղաքի բուժական միավորման բուժսարքավորումները, հարմարավետ պայմաններն ու բժիշկների հոգատար վերաբերմունքը, այստեղ  շոշափելի ներդրումներ եւ նվիրատվություններ են կատարվում՝ «Լիդիան Արմենիա» ոսկու հանքարդյունաբերության կողմից, իսկ վերջերս Արաբական Էմիրության դեսպանատունը միավորմանն է նվիրել 10 հատ բազմաֆունկցիոնալ մահճակալներ եւ բուժսարքավորումներ։

Մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներից գրեթե բոլոր քաղաքացիները նախընտրում են այստեղ ամբուլատոր եւ ստացիոնար բուժում ստանալ, ընդգծելով նշված միավորման առաջընթացը։

-Մի քիչ, որ պետությունն էլ օգնի մեր քաղաքի բուժմիավորման վերանորոգման համար քիչ փողով արդեն ընտիր հիվանդանոց կունենանք։ Դեռ մենք ոչինչ, բա որ Աստված չանի պատերազմ, որ լինի մեր մոտ ամեն ինչ պետք է կազմ ու պատրաստ լինի վիրավորներին օգնելու համար, երկու անգամ պատերազմ ենք տեսել, աչքներս վախեցած է, -ասում են հիվանդանոցի բուժքույրերը։ 

Ա.Ս.