Խնդիր. Պետական բժշկական քոլեջը՝ մանկապարտեզում

22/07/2018 19:48

Երեկ, Արմավիր քաղաքի բնակիչներից ոմանք խնդրում էին մեր կայքին ականջալուր լինել իրենց խնդրին: Բանն այն է, որ  Արմավիրի մարզի բժշկական պետական քոլեջը շենք չունի՝  վարձակալական հիմունքներով զբաղեցրել է  Արմավիր քաղաքի չգործող մանկապարտեզներից մեկի շենքը:

Քոլեջի տնօրեն Արամ Խաչատրյանի խոսքերով .

-1996 թ-ից հիմնադրված պետական բժշկական քոլեջը սեփական, հարմարավետ շենքից զուրկ է, 219 ուսանողների համար անհարմարավետությունը լուրջ խնդիր է:Բազմիցս բարձրաձայնվել է այս խնդիրը, սակայն հնչել է այն որպես «ձայն  բարբարո հանապատի»,-ասում է ՊԲՔ-ի ղեկավարը:

-Հոգեպես ճնշող է մանկապարտեզում ուսանելն ու բժշկագիտությունն սովորելը,-պատմում էին 9-ամյա հիմնական դպրոցն ավարտած աշակերտները,-Դեռևս 90-ականներից սկսած այս խնդրով ոչ ոք չի զբաղվել:

Իսկ արմավիրցի ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ այս խնդրում մեծ է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեղքը, քանի որ իր ենթակայության շենքը շահույթ հետապնդելով՝ երկար տարիներ վարձով տրվել է պետական բժշկական քոլեջին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ներկայիս նորընտիր  տնօրենը ՀՅԴ անդամ է, տնօրինում է 2 տարի 8 ամիս, նախկին տնօրենն էր Իռա Ոսկանյանը: Տես՝ Տեսանյութը: