Ապարանյան ահազանգը կեղծ էր

19/07/2018 19:36
Ապարանյան ահազանգը կեղծ էր

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակչուհի Վալյա Ստեփանյանն  ահազանգ է հնչեցրել մամուլին, որ Ապարանի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքում  ամռան այս անոմալ շոգ եղանակին  ջուր չկա:

Տեղում՝ Ապարանի ԲԿ-ում պարզեցինք, որ առողջապահական կենտրոնն ունի պահուստային ռեզերֆ՝ 15 տ. ջրի տեսքով:Ամբարված ջուրը նպատակ է հետապնդում ջրի վթարների դեպքում ապահովել անհրաժեշտ և պահանջվող ջուրը:

Տես՝ Տեսանյութը:

Իսկ ապարանյան հանրության շրջանում բլից հարցումներում, բնակիչների խոսքերով՝ Ապարանի ԲԿ-ն, որը կառուցված է Համաշխարհային բանկի միջոցներով՝ համալրված է արդիական բուժ սարքավորումներով, որը իրենց Ապարանի և տարածաշրջանի բնակչության փրկությունն է ու հպարտությունը՝ հանձինս  վիրավույժ տնօրեն՝ Հայկ Շմավոնյանի և բժշկական նեղ մասնագետների:

Հ.Գ. Քաղաքացիները մեզ պատմեցին նաև, որ կահույք պատրաստող վարպետի կինն է՝ Վալյա  Ստեփանյանը,ով կեղծ ահազանգ է հնչեցրել մամուլին՝ անհասկանալի դրդապատճառներից ելնելով և նրա փոխարեն հայցեցին մեր ներողամտությունը: