«Մեյմանդար»-ը թելադրում է մրցակցություն՝ տնտեսական շուկայում

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ 6 հա տարածություն գրավող «Մեյմանդարի» բնամթերքի մեծածախ շուկան, տարեց-տարի սեփական ներդրումների հաշվին ընդլայնում ու արդիական է դարձնում շուկան: Այն այսօր, կարող է ոտք մեկնել եվրոպական զարգացած երկրների բնամթերքների շուկաների հետ:
Այս դիտարկման պատկերում, Հայաստանում «Մեյմանդար»-ը թելադրում է մրցակցություն՝ տնտեսական շուկայում:
Տես՝ Տեսանյութը:
Այստեղ այցելում են հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի ու հարակից այլ հարևան պետության վերավաճառողներ: Շուրջ 24 ժամյա աշխատող վաճառողների և գնորդների համար «Մեյմանդար»-ի տնօրինությունը հարմարավետ ու ժամանակակից պայմաններ է ստեղծել: Մաքրությունն ու կոկիկությունն աչք է շոյում:
Շուկայում գործում է անվճար ավտոկայանատեղի, խաչաձև ճանապարհները 3 տակ ասֆալտապատված են՝ սպիտակ գծանշաններն անցկացված, գործում են վերանորոգված պետքարաններ՝ 24 ժամյա ջրի գրաֆիկով:
Շուկայում առկա է ճաշարան, իր ճաշատեսակներով, աղցաններով ու զովացուցիչ ըմպելիքներով ու հացի փռով: Շեշտենք, որ «Մեյմանդար»-ի շուկան տարածաշրջանում միակն է, որը կառուցված է արդիական չափորոշիչներին համապատասխան:
Տնօրեն
Արթուր Մարտիրոսյանի խոսքերով.
-Նախապատրաստվում ենք անվճար բուժ կետ բացել, որտեղ առաջին
բուժ օգնությունը կստանան վաճառողները, գուցե և գնորդները: Անելիքները դեռևս առջևում
են: Արվում է ամեն ինչ վաճառող-գնորդ տանդեմի համար, ի վերջո սա 21-րդ դարն է, ստեղծել
ենք բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններ մեր աշխատակիցների համար, ովքեր 24 ժամ անցկացնում
են շուկայում: Ամենուրեք տեղադրված են աղբարկղներ, մաքրության խնդիրը մեզ մոտ առաջնայինն
է ու կարևորը:
Մեզ հետ մասնավոր զրույցներում, տարբեր մարզերից եկած վերավաճառողները մեզ հավաստիացնում էին, որ այս շուկան իրենց ու հողի մշակների համար իսկական փրկությունն է: Նրանք օրհնանքի խոսքեր էին շռայլում տնօրինության հասցեին, նման շուկա ստեղծելու համար: Նրանք հիշեցրեցին մեզ, թե ինչպես էին նախկինում հասնում մայրաքաղաքի շուկաներ՝ անմխիթար ու անբարենպաստ պայմաններում առեւտուր անում եւ այլն:
Առևտրի կենտրոնում ականատեսը եղանք բազմաթիվ տաղավարների, որոնց կոկիկ կառուցված կտուրները պաշտպանում են մարդկանց կիզիչ արևից ու
անձրևներից: Բազմաթիվ էին նաև ծածկված տաղավարները, որոնց հարմարավետ ցուցափեղկերին
դարսված էին պտուղ բանջարեղեններն ու մրգերը: Փորձեցինք նմուշի համար մեկ թերություն
գտնել՝ չստացվեց: Տիրոջ աչքն այստեղ ամենուր է եղել:
Հ.Գ. Երկրում այնքան բացթողումներ կան, որ քննադատություններից
աչք չի բացում լրագրողը, սակայն այս թեման բացառիկ էր իր տեսակի մեջ ու նաև հուսադրող: Փաստորեն,
եթե բարի կամք դրսևորվի,կստացվի լավ ու անթերի աշխատանք, որից շահում է, թե՛ պետությունը
և թե՛ հասարակությունը, ժողովրդի կողմից անվանակոչված՝ «Մեյմանդար»-ի
շուկան ձեզ օրինակ:

- Տաքացուցիչներ բացակա չդնելու եւ գնահատականների դիմա՞ց
- «Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային
- Ինչպես են խարդախներն ու գողերն օգտվում հեղափոխության արժեքներից
- Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության
- Մարզպետի եղբայրը վթարի է ենթարկվել
- Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ
- ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին
- ՏԻՄ ընտրություններ
- ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին
- Ուշադրություն, Սկանդալային բացահայտում է լինելու