«Ժորա Այվազյանի անվան պարային կենտրոն»-ի սաները մեծ բեմերում

16/07/2018 23:12

 Կ․Ստանիլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում անցկացվեց Արգավանդ համայնքի «Այվազյան» պարային կենտրոնի հաշվետու համերգը։

Համերգին ներկա էին նաեւ Արգավանդ համայնքի տեղական իշխանությունները ի դեմս համայնքի ղեկավար՝ Գագիկ Օրդուխանյանի։ 

«Ժորա Այվազյանի անվան պարային կենտրոն»-ից գեղարվեստական ղեկավար Սամվել Այվազյանը նշեց, որ Արգավանդ համայնքի երեխաները իրենց գեղեցիկ եւ տաղանդավոր պարերով  տարբեր երկրների բեմեր են նվաճել։ Համերգի ավարտին խոսքը տալով Գագիկ Օրդուխանյանին «Այվազյան» կենտրոնի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին։

Իր հերթին, համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ դեռ շատ ձեռքբերումներ եւ հաջողություններ կգրանցեն Արգավանդ համայնքի պարող արվեստասեր երեխաները իրենց ժողովրդական եւ ազգագրական պարերով կհիացնեն աշխարհի տարբեր ժողովրդների։ Վերջում, ավանդույթի համաձայն, պատվոգրեր հանձնվեցին լավագույն կատարմամբ հանդես եկող կենտրոնի սաներին:

Մանրամասները՝ տեսանյութում