Հողը ճաք է տալիս՝ գյուղացու դառը քրտինքը լցնելով ջուրը

16/07/2018 23:04
Հողը ճաք է տալիս՝ գյուղացու դառը քրտինքը լցնելով ջուրը

ՀՀ տարբեր մարզերից «Հայկական Ժամ» կայքի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում են Ջրային կոմիտեի աշխատանքներից՝ հայտնելով, որ. «Ոռոգման ջրի սակավության պատճառով ծառերի վրա բերքը չորանում է, կամ մշակաբուսերը ցամաքում են եւ այլեւս օգտագործման ենթակա չեն զուտ ջրի բացակայության պատճառով»։

Մեզ դիմող հողօգտագործողները հատկապես այս տարվա ոռոգման ջրի ոչ ճիշտ բաշխումը մարզերում պատճառաբանում են նրանով, որ  իշխանափոխությունից հետո, երբ աշխատանքից ազատվեց Ջրային կոմիտեի նախագահ՝ Արսեն Հարությունյանը բոլոր ՋՕ-երի պետերն ու աշխատողները հայտնվել են ճամպրուկային տրամադրության մեջ՝ սպասելով, որ իրենց էլ կստիպեն հեռանալ։ Ու այսպիսով հանրապետության գրեթե բոլոր մարզերում ջրօգտագործողները մատնվել են պարապուրդի, մինչդեռ հողը ճաք է տալիս՝ գյուղացու դառը քրտինքը լցնելով ջուրը։

-Երկու ամիս հետո նոր Ջրային կոմիտեի նախագահ են նշանակում նոր կառավարիչները, գոնե ԺՊ էլ չնշանակեցին, որ կարգավորեին ոռոգման ջրի բաշխումը։ Էս չորացած արտերին ու ծառներին ուշացած ջուրը ի՞նչ կանի, կոռուպցիայի դեմ եք աշխատում լավ եք անում, բայց գործ էլ արեք։ Հայաստանի բնակչության զգալի մասը գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ է զբաղվում, բա տեր կանգնեք ձեր ասած Հայաստանի հպարտ քաղաքացիներին,-զայրացած նշում են գյուղատնտեսությամբ զբաղվող տարբեր բնագավառի մարդիկ։ 


Հերմինե Մանուկյան