Մասիսի ԱԱԾ պետին ազատեցին

16/07/2018 22:58
Մասիսի ԱԱԾ պետին ազատեցին

Մեր հավաստի տեղեկություններով, օրերս ՀՀ ԱԱԾ-ը  ծառայողական քննություն է իրականացրել Մասիսի ԱԱԾ-ի պետ Կարեն Մադոյանի նկատմամբ՝  «Հայկական Ժամ» կայքում հրապարակված փաստերի հիման վրա:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Մասիսի բիզնես դասը մեր կայքին տեղեկացրել էր Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդու՝ Կարեն Մադոյանի մասին, ով չարաշահելով պաշտոնական դիրքը՝ տարիներ շարունակ, պարբերաբար «ռեկետային» քաղաքականություն էր իրականացրել գործարար խավի, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, ոտնձգություն էր իրականացրել Մասիս ԲԿ-ի հանդեպ՝ վրեժ լուծելով տիկնոջ՝ Կրիստինե Սարգսյանին աշխատանքից հեռացնելու համար:

Այն է, հիվանդների պատմագրերի գողություն և ոստիկանության հանձնում, որտեղ անձնական նեղ գաղտնիքների հրապարակման արդյունքում հիվանդների այցի նվազում էր նկատվում:

Մեկ տասնամյակ շարունակ ինտրիգներով անխնա  պախարակվում էր հանրաճանաչ  գինեկոլոգ բժիշկ՝ Մհեր Ենգիբարյանի  համբավն ու բարի անունը՝ վերջինիս աշխատանքային պատուհանի տակ լցնելով՝  ընդհատված սաղմերի գանգեր՝ մեղադրելով վերջինիս հանցագործության մեջ ու խճճելով  դատական բազում քր գործերով, խանգարելով բժշկին՝ հանգիստ իր գործն իրականացնելու համար:

Մհեր Ենգիբարյանը պատժվում էր ամսեկան 1000 ԱՄՆ դոլար «նալոգ» ԱԱԾ Մասիսի բաժնի պետին չվճարելու համար, այդես էր հրահանգել նրան Կրիստինե Սարգսյանը՝ ԱԱԾ-ի պետի կինը, ով նույնպես գինեկոլոգ բժշկուհի էր Մասիս ԲԿ-ում:

Եվ վերջապես, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցուհի , Խարբերդի բնակչուհի Մարինե անունով սիրուհու վոյաժների համար, որ տարածաշրջանի  ցանկացած ՀՀ քաղաքացի խոսում էր այդ մասին ու ծանակում ագահ ուժային ղեկավար՝ Կարեն Մադոյանին:

Ինչ վերաբերում է Մասիս ԲԿ-ի  նորանշանակ տնօրեն՝  Նունե Ավանեսյանին, ապա նրան վերջինս ու իր կինը շրջափակման ու ինտրիգների մեջ էին առել նրա համար, որ փորձում էր հեղափոխություն իրականացնել ԲԿ-ում՝  ազատելով ու քանդելով այն սարդոստայնը, որ տարիներով հյուսել էր Կարեն Մադոյանը յուր տիկնոջ՝ Կրիստինեի հետ՝ վախեցնելով ու «վերեբովկա» անելով բժիշկներին:

-Մի Մանվել էլ սրանք էին մեր գլխին,-ասում են «ազատագրված» Մասիս ԲԿ-ի բժիշկները:

 

Անի Մադոյան