«Ռաֆայել –Տաթև» ընկերությունը սկսել է աշխատել եվրոպական մոդելով, սակայն դժգոհության պակաս չկա

12/07/2018 22:25
«Ռաֆայել –Տաթև» ընկերությունը սկսել է աշխատել եվրոպական մոդելով, սակայն դժգոհության պակաս չկա

Երևանի Մալաթիա հագուստի տոնավաճառում, որը ղեկավարվում է «Ռաֆայել –Տաթև» ընկերության կողմից, նորարական մոդել է մտցրել իր աշխատանքային օրակարգում, որը միտված է վաճառողների 24 ժամյա կենսակերպի բարելավմանը:

Հագուստի և սարքավորումների շուկայում տնօրինությունը ստեղծել է անվճար բուժ օգնության սենյակ, որտեղ վաճառողին կամ գնորդին ցուցաբերվում է անհրաժեշտ առաջին օգնությունը:

Բժշկուհին, ով խնդրեց չնկարել և գրել իր անունը մեզ ասաց, որ բուժ կետը նաև անվճար դեղորայք է տրամադրում շուկայի աշխատակիցներին:

Մաքուր ու կոկիկ բուժ կետում ականատես եղանք բժշկական մահճակալի առկայությանը, անհրաժեշտ  բուժ  սարքավորումների:

Շուկայի աշխատակիցները միաբերան շեշտում էին, որ օգտվում են բուժ կետից, քանի որ ճնշման տատանումները, գլխացավերը, հոդացավերը խանգարում են աշխատանքային ռիթմին:

Մալաթիա շուկան ուներ նաև եվրոպական չափանիշներին զուգահեռ ճաշարան, որտեղ սնունդը մատչելի գին ուներ և տատանվում էր 250-ից մինչև 350 դրամը՝ ապուր, սալաթի տարբեր տեսականիներ, կարկանդակներ և այլն:

Թեև գեղեցիկ ու գնային մատչելի առաջարկին, վաճառողների խոսքերով ոչ բոլորն են օգտվում ճաշարանի ծառայություններից: Ոմանք նախընտրում են տանից բերված «պերերիվը»:

Օրվա  սաստիկ շոգը մեղմվում էր տեղադրված օդորակիչներով, որոնք ձմռանը տաքացնում են, իսկ ամռանը՝ զովացնում:

Տոնավաճառի ամենագեղեցիկ և պահանջված անկյունը մանկան պահպանման և խաղատեղին էր, որը հագեցած էր հեքիաթի և խաղալիքների աշխարհով: Գնորդները երեխաներին անվճար հիմունքներով պահպանման են տալիս մանկան խաղատեղին, որտեղ երեխան խաղում է տարբեր խաղալիքներով՝ մինչ ծնողի վերադարձը:

Գնորդներից մեկն էլ պատմեց մեզ, որ այնքան գրավիչ ու գողտրիկ անկյուն է մանկան խաղատեղին, որ երբեմն թողնում է երեխային այնտեղ, եւ հարակից խանութները շրջելուց հետո միայն վերցնում իր մանկանը:

 Անկողմնակալ լինելով փաստենք, որ սան հանգույցների մաքրությունն ու կահավորանքը աչք էր շոյում:

Վաճառողները պատմեցին, որ 20 տոկոս զեղչվել են տաղավարների վճարները՝ մեղմելով իրենց հոգսը, սակայն գնային սխալ քաղաքականության հետևանքով գնորդների թիվը նվազել է:

Վաճառողը գին չի փոխում, գնորդին էլ չի գրավում այդ առևտրային քաղաքականությունը  և նա այլ առևտրի կետերում է «բախտ» որոնում:

Թվով շուրջ 750 տաղավարների վաճառողների սուբյեկտիվ կարծիքները խիստ տարբերվում էին միմյանցից:

Ոմանք դժգոհ էին ստեղծված պայմաններից, ոմանք  գոհ ու շնորհակալ էին տնօրինությունից, որ ցանկացած հարցով ընդառաջում ու օգնում են իրենց:

Մեր նկարահանած տեսանյութը ավելին կպատմի, տես՝ տեսանյութը: