Հիվանդությունն ավելի զորեղ գտնվեց

12/07/2018 20:29
Հիվանդությունն ավելի զորեղ գտնվեց

Երկարատեւ հիվանդությունից հետո, 47 տարեկանում մահացավ Երեւան քաղաքի, Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը:

Տնօրեն, ով բարձր հենքի վրա էր պահում կրթությունն ու երեխայի զարգացումը, նրա անձնուրաց աշխատանքի,  ուսուցչական կոլեկտիվի միասնական աշխատանքի արդյունքում, Լեւոն Միրիջանյանի անվան դպրոցը, ոսկե տառերով է հանդես գալիս կրթական հաստատությունների շարքում:

Դպրոցի ողջ անձնակազի, աշակերտների ու ծնողների համար մեծ ու անդառնալի կորուստ է «ընկեր Դանիելյանի» անժամանակ մահը:

Հանգչի՛ր խաղաղությամբ:

«Հայկական Ժամ»-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Լուսինե Դանիելյանի հարազատներին ու ընկերներին: