Մարզպետը մարզխորհրդի նիստ չի անում՝ սպասում է հրաժարականների

12/07/2018 10:12
Մարզպետը մարզխորհրդի նիստ չի անում՝ սպասում է հրաժարականների

Կոտայքի մարզի գյուղական բնակավայրերի համայնքի ղեկավարները մատնվել են անգործության։


 Նորանշանակ մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները, որ. «համայնքի ղեկավարները  շուտով պետք է հրաժարական տան» անորոշության մեջ է պահել վերջիններիս։ Մոտ մեկ ամիս է ինչ մարզպետն, ի տարբերություն մյուս մարզերի իր կոլեգաների, մարզխորհրդի նիստ  չի անցկացրել, որպեսզի ծանոթանա համայնքի ղեկավարներին, բայց սպասում է նոր հրաժարականների։


Շատերի կարծիքով մարզպետը նշանակովի պաշտոն է, իսկ համայնքի ղեկավարը՝ ընտրովի իր համագյուղացիների կողմից։ Ու եթե գյուղապետը պետք է մարզպետի հանձնարարականի հիման վրա հրաժարական տա, ապա դրան պետք է խթանի համագյուղացիների կողմից կազմակերպված բոյկոտները։ Ինչը շատ համայքներում չեն կազմակերպվի, օրինակ՝ Կաթնաղբյուր գյուղում համայնքի ղեկավար՝ Քաջիկ Ասատրյանը նույնակարծիք է իր կոլեգաների հետ, որ եթե իր համայնքում 30 հոգի կանգնեն ասեն Ասատրյան հրաժարական տուր, ապա չի ընդդիմանա համագյուղացիների պահանջին։

Ք․ Ասատրյանը համոզված է, որ իր տարիների աշխատանքով վաստակել է համագյուղացիների հարգանքը, թվարկելով ձեռքբերումները, համայնքի ղեկավարը, ով կաթնաղբյուրցիների հետ ոռոգման ջրի խնդիրներով էր զբաղված ասաց.

-Ինձ ոչ ոք չի կարող հարկադրել, որպեսզի ես հարաժարական տամ, դա կլինի միայն իմ կամքով, ես ընտրովի ղեկավար եմ։ Իսկ ինչ մնում է թե իմ համայնքի բնակիչները կցանկական, որ հրաժարական տամ, ապա չեմ առարկի։


Ներկայացնելով 2018 թվականի կատարած աշխատանքները պատմում են, որ վերջերս  գյուղի 6-րդ փողոցում 12 լուսարձակներ են տեղադրվել, որի գումարը կազմել է 940 դրամ։ 181 գծամետր ոռոգման նոր ջրագծի անցկացում է կատարվել, դեռ 90-ականներից բնակիչների տնամերձները չէին կարողանում ոռոգեն։ Փողոցներում տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, անասնագոմերին ջուր հասցնելու նպատակով։


Դաշտամիջյան մայր առուն է մաքրվել մոտ 500 գծամետր։ Ոռոգման ցանցի մասնակի վերանորոգումներ են կատարվել, ինչպես նաեւ փականների տեղադրումներ։ Ճանապարհների խճապատման համար գումարը փոխանցվել է, սակայն ժամանակի առումով չնայած, որ խոտհունձը ավարտվել է, սկսվել է ցորեն գարու բերքահավաքը։ Հավանաբար վաղվանից կսկսեն ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Ամենօրյա սանիտարական հսկողությունը կարգավորված է Կաթնաղբյուրում։ Եւ այս ամենը համայնքի սուղ միջոցներով է արվում,- նշում է գյուղապետը եւ տեղեկացնում, որ աշխատանքային ժամերից դուրչս զբաղվում է իր տնտեսությամբ՝ մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներով։