Քննչականի պետը նոր իշխանությունների օրո՞ք էլ կկոծկի հանցագործությունները

12/07/2018 09:55
Քննչականի պետը նոր իշխանությունների օրո՞ք էլ կկոծկի հանցագործությունները

Լուսանկարում երեւում է Ա. Սարգսյանի ռեստորանային համալիրը, որը երեկոյան ժամերին գործում է որպես սննդի օբյեկտ:


Ուղիղ երկու տարի առաջ «Հայկական ժամ»ը անդրադարձել էր Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Արտուշ Սարգսյանի յուրացումներին ու չարաշահումներին: Հոդվածը հիմք էր հանդիսացել, որպեսզի քրեական գործ հարուցվի: Քննչական կոմիտեին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, հոդվածում բոլոր ներկայացված փաստերի վերաբերյալ ապացույցներ են ձեռնարկվել, սակայն Արտուշ Սարգսյանը մինչեւ օրս ազատության մեջ է, իսկ գողոնն առգրավված չէ:

Ինչու՞:

Որովհետեւ, Արարատի մարզի քննչական բաժնի պետը՝ Գեւորգ Սիմոնյանը, հանիսանալով ԱԺ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսան, քաղաքական շահեր է հետապնդել: Իսկ Արտուշ Սարգսյանն էլ՝ ապավինելով փողի զորավոր ուժին, քննչական կոմիտեի մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, 30 հազար ԱՄՆ դոլարով կաշառել է Գեւորգ Սիմոնյանին, ապա «հավատարմության գոտի» հաքել ու խոստացել, որ քր գործը կարճվելու դեպքում 2017 թ-ի ԱԺ համապետական ընտրություններին, ինքն անմնացորդ կծառայի Մուրադ Մուրադյանին, ով, ինչպես հիշում եք, մարզի վարկանշային թեկնածուներից մեկն էր:

Պակաս հավատարիմն էլ Գեւորգ Սիմոնյանը չի եղել, ու արդյունքում քրեական գործը հավերժի քնով քնել էր՝ կասեցվել:

Հ.Գ. Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Արտուշ Սարգսյանը գյուղատնտեսական նշանակության ապօրինի ձեռք բերված հողի վրևա, ռեստորանային համալիր է կառուցում, որի մի մասնաբաժինն օգտագործում է՝ արհամարհելով բոլոր վերահսկիչ ենթակառուցվածքներին:

Հ.Գ.-2 Առաջիկայում կներկայացնենք, Գեւորգ Սիմոնյան- Արտուշ Սարգսյան տանդեմի խորը թաքցրած հանցագործությունները, եւ դրանք կոծկելու պատգամավորի փեսայի հնարամտությունները: 


Աննա Գրիգորյան