Վարդենիս- Քարվաճառ ճանապարհը փակ է.13 օր առանց ջրի (Տեսանյութ)

11/07/2018 23:30
Վարդենիս- Քարվաճառ ճանապարհը փակ է.13 օր առանց ջրի (Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Շատվան եւ Շատջրեք համայնքների բնակիչները ստիպված փակել են ճանապարհը... 13 օր առանց խմելու ջրի մնացած մարդիկ տարբեր ատյանների դռներ են թակել, բայց ամեն անգամ խաբվել են:

-3 օր առաջ մարզպետը եկավ ասեց կկարգավորենք խնդիրը, գնաց՝ առանց ջուր ենք,- զայրացած պատմում են մարդիկ:

-Ցույցի գնացինք, իշխանություն փոխեցինք, որ մեզ խմելու ջրից կտրե՞ն...

17 միավորված համայնքների՝ Սթքի ղեկավար Հակոբ Ավետյանը ցուցարարների հետ չէր: Ըստ մեր աղբյուրի, նորընտիր գյուղապետը համագյուղացիներին ուղղորդել էր ճանապարհ փակել, իսկ ինքը թաքնվել էր ու ողբում էր, թե ինչու առաջադրվեց, բավական չէր, որ միլիոններ է ծախսել գյուղապետ ընտրվելու համար, դեռ մի բան էլ հոգսաշատ գյուղեր է ժառանգել, որտեղից առայժ, Հ. Ավետյանը եկամուտ չի կարողանում ստանալ:


Մանրամասները՝ տեսանյութում: