ՀՀԿ վայրի Բինգոյի մութ գործերը դեռևս ստվերո՞ւմ են

10/07/2018 22:43
ՀՀԿ վայրի Բինգոյի  մութ գործերը դեռևս ստվերո՞ւմ են

Ըստ ետնաբեմային խոսակցությունների, Մանվել Գրիգորյանի կեղտոտ ու մութ գործերը դեռևս գզրոցում են՝ փոշու  հաստ նստվածքով:

Թե ի՞նչ գործերի մասին է խոսքը, առայժմ՝ հստակություն չկա: Համայն աշխարհը դեռևս հաց գողացողի պատճառած շոկից դուրս չի եկել, սակայն համառ լուրեր են պտտվում, որ Տուշոնկա-Մանվելի սև գործերը դեռևս ստվերում են և  նմանվում են հազար ու մի գիշերվա հեքիաթի դրվագներին: Դեռևս թարմ է այն հիշողությունը, որ  ԱԱԾ-ի հանրահայտ տեսանյութից հետո ցնցված  մարդիկ մոլորված իրենք իրենց հարց էին տալիս, թե.

- Տուշո՛նկա, հիմա ո՞նց քնենք:

Մի՞թե վայրի Բինգոն ստվերում դեռևս մութ գործեր ունի: Կապրենք՝ կտեսնենք:

Նարեկ