Շնորհակալ եմ, ուսուցի՛չ

10/07/2018 22:35
Շնորհակալ եմ, ուսուցի՛չ

Արթիկ քաղաքի մեր ընթերցողուհիներից մեկը, հաղորդագրության միջոցով ցանկացել է իր երախտիքը հայտնել համաքաղաքացի երկու ուսուցիչների՝ ֆիզիկայի ուսուցչուհի Իզաբելլա եւ կենսաբանության ուսուցչուհի՝ Սուսաննա Մկրտչյաններին։

Սուսաննա Մկրտչյանն, ըստ նամակագրի, աշխատում է Արթիկի թիվ 2 դպրոցում, իսկ Իզաբելլա Մկրտչյանը արդեն թոշակառու մանկավարժ է, սակայն «զենքերը» դեռ վայր չի դրել։

«Իզաբելլա եւ Սուսաննա Մկրտչյանները լինելով բազմավաստակ մանկավարժներ եւ անմնացորդ նվիրումով աշխատելով  շատ մեծ ավանդ ունեն մեր երեխաների ուսման ու առաջընթացի գործում։ Քաղաքում ճանաչված մեր մանկավարժները երբեք չեն զլացել իրենց դիմող աշկերտներին օգնելու եւ աջակցելու համար, նրանց աշակերտները այսօր սփռված են եւ մեր հանրապետությունում եւ նրանից դուրս։ Կիրթ եւ ճանաչված մարդիկ են, լավ մասնագետներ եւ պիտանի մարդիկ հասարակության համար։ Մենք հպարտ ենք, որ մեր քաղաքում այսպիսի մանկավարժներ ունենք»,- գրում է մեր նամակագիրը եւ շարունակում իր միտքը,- «Այս տարի եւս երկու շրջանավարտներ, ի շնորհիվ  վերը նշված մանկավարժների, ընդունվել են տարբեր ԲՈՒՀ անվճար հիմունքներով։ Քաղաքից՝ Վահե Չոփիկյանը ընդունվել է Բժշկական պետական համալսարանի անվճար բաժինը, /բուժակ/-ի մասնագիտությամբ եւ հարեւան համայնքից՝ Լուսակերտից Սիփանը։ Ի դեպ Վահե Չոփիկյանը Արթիկ քաղաքի ավագանու անդամ Արտակ Չոփիկյանի որդին է։ Քաղաքում էլ մարդիկ հպարտությամբ ներկայացրեցին, որ Մկրտչյանների տոհմը Արթիկում կրթված տոհմածառի բարի համբավ ունի»,- եզրափակել է նամակագիրը։