Ռոնալդուն պաշտոնապես տեղափոխվեց «Յուվենտուս»

10/07/2018 22:19
Ռոնալդուն պաշտոնապես տեղափոխվեց «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հեռացավ ակումբից:

Այս մասին հայտնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: «Ռեալ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. ««Ռեալ»-ը միշտ կլինի քո տունը»:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուն տարեկան 30 միլինո դոլար աշխատավարձ կստանա: Իտալական ակումբը պորտուգալացու համար վճարել է 105 միլիոն: