Կլիենտը նյարդայնանում է. ո՞րն է Հովակիմյանի հիասթափության պատճառը

09/07/2018 23:14
Կլիենտը նյարդայնանում է. ո՞րն է Հովակիմյանի հիասթափության պատճառը

Վերջերս երբ մամուլի էջերից «փոխհրաձգությամբ» հանդես եկան Արարատի նախկին մարզպետներ Ալիկ Սարգսյանն ու Վարդգես Հովակիմյանը, մարզում զարմանք ապրեցին: Չէ՞ որ այս երկուսը ժամանակին անբաժանելի էին, եւ բազում գործարքներ են իրականացրել միմյանց հետ:

Այնինչ, ըստ մարզի մեր աղբյուրների, Հովակիմյան- Սարգսյանը կոնֆլիկտը սկսվել է նրանից, որ Վ. Հովակիմյանը որոշել է ԱԼիկին տված գումարները ետ վերադարձնել:

Պարզվում է, ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սարգսյանը մի կլորիկ գումար է վերցրել Վարդգես Հովակիմյանից՝ Արարատի մազրպետի պաշտոնի դիմաց, ինչը չի վրիպում փողի հանդեպ սուր հոտառություն ունեցող մխչյանցի Մկից՝ այն ժամանակ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանից, ով որոշում է իր մասնաբաժինն ունենալ այդ գործարքից, եւ ինքն էլ իր հերթին է նույն պաշտոնի համար Վ. Հովակիմյանից մի մեծ ծրար ստանում:

Արդեն մարզպետի պաշտոնի աթոռին հայտնված Վարդգես Հովակիմյանը՝ հասկանալով, որ քցված է, եւ իր տված գումարը չարժեր այդ պաշտոնին, որոշում է ետ վերադարձնել իր գումարները: Ու քանի վերը նշված պաշտոնյաներն այդ տարիներին անպարտելի էին, Հովակիմյան մարզպետը գումարների այլընտրանքային վերադարձման միջոց է գտնում:

Համաձայն նույն աղբյուրի փոխանցման, Հովակիմյանը համայնքապետերին հանձնարարել է ամեն տնամերձ հողակտորի վաճառքից ստացված գումարից իրեն բաժին հանել:

-Իսկ Ալիկ Սարգսյանը, չնայած, որ տեղափոխվել էր Երեւան, միեւնույն է կառավարում էր  բոլոր համայնքապետերին ու նրանցից ամսական նալոգ էր հավաքում: Իսկ ո՞վ կարող էր ընդդիմանալ այն էլ այս մարզում, իսկ հետո էլ ասում են ՀՀ բնակավայրերը պետք է զարգացնենք, ինչու՞ են այս վիճակում հասել, որ գյուղերում երիտասարդ ընտանիքները  չունեն մի հողակտոր, որ տուն սարքեն ու աճեն,- փոխանցում է մեր աղբյուրը:

Հ.Գ. Հոդվածը գրելու ընթացքում ակամայից հիշեցի մի դեպք, երբ մեր խմբագրություն էր դիմել Նոր Խարբերդից մահապարտ մի քաղաքացի, ով 2000 մետր հողակտոր էր խնդրում իրեն տրամադրել, որպեսզի մնա իր հայրենիքում ապրելու։ Սակայն ազատամարտիկ, մահապարտ երիտասարդին մերժել էին Արարատի մարզպետարանում՝ նույն Հովակիմյանի օրոք, ստիպված մարդը մեկնել էր Թուրքիա աշխատելու, ասելով՝ թե. «Այնտեղ հասկանում են, որ աշխատանքի կարիք ունեմ աշխատանք են տալիս, իսկ հայրենիքում մերժում եւ անտեսում են նույնիսկ մահապարտին»․․․ 


Անի Մադոյան