Բարդիները՝ խշշացին, ուռիները լաց եղան. Դամբուլի հրաժարականը ռոմանԾիկ է եղել

09/07/2018 22:02
Բարդիները՝ խշշացին, ուռիները լաց եղան. Դամբուլի հրաժարականը ռոմանԾիկ է եղել


Ինչպես հայտնի է՝ ամեն երկուշաբթի, Երեւանի  քաղաքապետարանում ժամը 11։00-ին տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Այսօր՝ հերթական երկուշաբթի օրը, նիստը հետաձգվել էր  ժամը 14։00-ին։ Սակայն, ինչպես հետո է պարզվել, նիստին մասնակցած Տարոն Մարգարյանն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել: 

Ականատեսները պնդում են, որ նիստից դուրս եկած տարոնամերձ մի քանի կանայք խոնավ ու կարմիր աչքերով են եղել: Դարչոն Կեկելին խի՞ստ իր սիրում, թե՞ հետագա պաշտոնանկությունն են կանխատեսել կանայք, ամեն դեպքում, քաղաքապետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նրանց հուզախառն քթի ֆռթոցները զզվելի են եղել շրջապատի համար:


Աննա Գրիգորյան