Գորիսն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

08/07/2018 23:13
Գորիսն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

«Գորիսն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում քաղաքը տեղացիներին և զբոսաշրջիկներին է ներկայանում բազմաբնույթ միջոցառումներով`հանրահռչակելով Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը: Այդ իրադարձությունների կարևոր մասն է կազմում ավանդական ուտեստների հյուրասիրություն-փառատոնը, որն անցկացվեց հուլիսի 8-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում և դրա տարածքում:

Թանգարանից դուրս գալով` միջոցառման մասնակիցները շրջեցին Գորիսի փողոցներով, որտեղ գորիսեցիների կողմից պատրաստված ավանդական ուտեստներով ճոխ սեղանները սպասում էին նրանց:



Հին Գորիս` ձեռագործության փառատոնին և’ հայ, և’ արտասահմանցի զբոսաշրջիկները ծանոթացան բնական թելերով ստեղծված ձեռագործ աշխատանքների` կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, որոնք բնութագրում էին Գորիսի հարուստ մշակույթն ու ավանդույթները:

 Փառատոնի շրջանակում Հին Գորիսի տարածքում, որտեղ և անցկացվեց միջոցառումը, Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատոնի դերասանները ներկայացրեցին «Կյորես» բեմադրությունը, որն արժանացավ բուռն ծափողջյունների: