Շարքային քցո՞ղ է

08/07/2018 23:07
Շարքային քցո՞ղ է

Արարատի մարզի մեր աղբյուրը պատմում է, որ Արմավիրի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, 5 տարի առաջ Արարատի մարզի գյուղերից մեկի, ազգությամբ եզդի բնակչից՝ թոռին բանակից ազատելու պատրվակով 18 հազար ԱՄՆ դոլար է գրպանել: 

Միամիտ գյուղացին՝ հավատալով, որ թոռը բանակից ազատված է, նախապատրաստվում են ԵՊՀ ընդունելության քննություններին: Եվ որքան մեծ է լինում զարմանքը, երբ զինկոմը դուռը թակում է ու եզդու թոռին տանում բանակ: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, քցված պապն այնքան ծանր է տանում խաբեության փաստը, որ շուտով կաթվածահար է լինում: Իսկ Նովոն մարսում է գողոնը: Իսկ, ինչպե՞ս է պատգամավորի ձեռքը հասել Արարատի մարզի բնակչության գրպանը, մեր աղբյուրն փոխանցում է, որ նա սերտ կապեր ունի մարզում եւ եզդու դեպքը առաջինն ու միակը չէ:

Պարզապես այս ընտանիքի դեպքում Նովոն խոսքի տերը չի եղել՝ փողը վերցրել, գործը չի արել:


Անի Մադոյան