Հեղափոխությունը կհասնի՞ Եղվարդ. Կոտրած տաշտակն ու նոր Հայաստանը

08/07/2018 16:28
Հեղափոխությունը կհասնի՞ Եղվարդ. Կոտրած տաշտակն ու նոր Հայաստանը

 Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքին միացված  6 բնակավայրերի բնակչությունը հույսով սպասում է, թե ե՞րբ  հեղափոխության ձեռքը կհասնի իրենց:

ՏԻՄ համայնքների խոշորացման արդյունքում, Եղվարդը  6  հարակից գյուղերի՝ Զովունու, Զորավանի, Բուժականի,  Արաի, Սարալանջի հետ միավորման արդյունքում դարձել է մեկ միավոր:

 26 հազար բնակչություն ունեցող 6 համայնքների խոշորացված բյուջեն կազմում է  600 մլն դրամ: Մինչդեռ խոշորացված համայնքում գործում է ընդամենը 3 մանկապարտեզ՝ Եղվարդում, Զովունիում և Զորավանում:

Ըստ Բուժական համայնքի բնակիչների, անանցանելի ճանապարհների պատճառով՝ անձրևների ժամանակ բուժականցի բնակիչը ցեխի ու անձրևաջրերի պատճառով եռակի անգամ է ստիպված կոշիկ գնում իր երեխաների և ընտանիքի մյուս անդամների համար, քանի որ, ըստ նրանց, խոշորացված համանյքի ղեկավարն իրենց համար անհասանելի անձ է, իրենց դարդ ու ցավին անտարբեր ղեկավար:

 

Նշենք, որ միայն միավորված գյուղերում չէ, որ բողոքներ են հնչում: Եղվարդ քաղաքի բազմաբնակարանային շենքերի  բնակիչների խոսքերով.

- Արդեն մեր աբուռն ու երեսը թափվել է բողոքելով ու հարցը չլուծվելով, թե մի ռեմոնդ ունեինք ու չոր ապրում էինք, էդ էլ չկա հիմա, անձրևաջրերն թրջեցին ու խոնավացրին պատերը:Սոց օգնություններ չենք ստանում, ասում են քաղաքապետ՝  Նորիկ Սարգսյանն իր բարեկամներին ստորագրել է տալիս ցուցակներն ու գրպանում մեր հասանելիք սոց գումարները:

 

-Քաղաքապետարանում ասում են՝  «Երևան քաղաքը մոտ է, գնացեք աշխատեք,օգնություն մի ուզեք»,-պատմում էին ծառերի հովին նստած եղվարդցիները,- Գնացեք տեսեք ինչ ապրուստ ու հարստություն դիզեց Նորիկ Սարգսյանը մեր հաշվին,որ իրեն խոսեցնես քաղաքապետը՝ կասի վարկերի տակ եմ ձեզ նման, խաբում է, չհավատաք, նա ծպտյալ մեծահարուստ է՝ մեր նման հարկատուներիս հաշվին:

Անմխիթար վիճակում են նաև համայնքի վարչական շրջանների բուժ հաստատությունները:

-Փինաչի ու կաշառակեր բժիշկներին մինչև փող չտաս, ո՞վ կչափի ճնշումդ ու դեղ կնշանակի, գնացեք տեսեք դրանց, կոֆեի բաժակներն ու սիգարետները ձեռքերին փը՛շտ կանեն անփող մարդկանց:

Համայնքներում լուրջ խնդիր է հասարակական տրանսպորտի միջոցներ չունենալը,

-Բուժականում տրանսպորտ չի մտնում, մարդիկ այս շոգին  ոտքով էին հաղթահարում ճանապարհները,- դժգոհում են տեղացիները:

 

 Վերը թվարկած գյուղերում մշակույթային կյանքն իսպառ բացակայում է:Կյանքն ընդհանուր առմամբ  մեռած է նաև  Եղվարդ քաղաքում: Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մուրադխանյանի խոսքերով,  պատրաստվում են վերանորոգել Զովունիի արվեստի դպրոցը՝ տեղական բյուջեի միջոցներով:

Իսկ Սարալանջ գյուղի բնակիչներն էլ հակադարձում են քաղաքապետարանի պաշտոնյաին նշելով, որ.

-Սխալ տեղաբաշխում է կատարվում, Զովունին մոտ է Երևան քաղաքին, զովունեցին ի վիճակի է իր երեխային տանել խմբակների, մինչդեռ մեր մանուկները զրկված են այդ հնարավորություններից:Մի բան են սարքում, աշխարհով շուխուռ են դրել, որ մնացած բյուջեի գումարները թալանեն, էդ ո՞վ է հիմար, որ չհասկանա:Ամեն տեղ հեղափոխություն եղավ, մենք մնացինք, ինչի՞ համար, հո կրակը չընգա՞ նք, որ Երևանը մոտիկ է ու երկու կոպեկ ենք առնում՝շան պնչից ջուր խմելով:

Արա գյուղի բնակիչներն էլ վրդովված բողոքում էին, որ թե էլ հույս չունեն, որ  լավ  կապրեն:

-Եկեք տեսեք մեր խմելու ու ոռոգման ցանցերի անմխիթար վիճակը,մեր համայնքային ու դաշտամիջյան ճանապարհները, մեր գիշերային մութ ու անլույս փողոցները: Մեր քարաթափվող դպրոցներն ու ջրին կարոտ անասունները, մեր վիզը ծուռ մանկահասակ երեխաներին ու գնացեք Նորիկին ու իր երեխաներին տեսեք: Ասեցին կմիավորվի քաղաքապետը խոշոր բյուջե կունենա, շատ գործեր կանի: Արե՞ց՝ զըռթ: Մենք հողի ու ցեխից  հողը ճանկռտելով ՝գումար ենք ստեղծում, հարկ ու տուրք տալիս, որ Նորիկն ու իր ընտանիքը չաղ ու բախտավոր ապրեն՝ իր հանցագործ տղային ոստիկաների ձեռքերից ազատելով ու բյուջեի փողերը ցփնելով:Էսքան բան կգրե՞ք:

Քաղաքապետ՝ Նորիկ Սարգսյանի մոտիկներից մեկն էլ հակադարձեց գյուղացիներին, որ Նորիկը Նիկոլի օրոք ավելի ազատ է աշխատում ու գործում քան նախկինների օրոք էր:Երբ պատճառի մասն հարցրեցինք, կատակելով՝ ասաց.

-Իր կուսակցապետից վախենում էր, հիմա ուրախ ու անհոգ է,նիկոլական կրոնն է ընդունել մարդը ու գնում է դուխով՝ դեպի պայծառ ապագան: