Մայր Աթոռը վտանգվա՞ծ է

08/07/2018 16:07
Մայր Աթոռը վտանգվա՞ծ է

Մեր խմբագրությունը հաղորդագրոթյուն է ստացել Մոնրեալում բնակվող մեր հայրենակից Գեղամ Մարտիրոսյանից, ով իր անհանգստություն է հայտնում «բաց նամակի» ենթատեքստով, վերջին օրերին Մայր Աթոռում կատարվող իրադարձությունների հետ կապված:


«Պարոն Օսիպյան չգիտեմ դուք որքանով եք տիրապետում Մայր Աթոռում կատարվող բացահայտ ոտնձքություններին, բայց ի գիտություն ձեզ ասեմ` այնտեղ ի դեմս Վեհափառի ապրում են 200-ից ավել միաբաններ:

Այն որքան էլ հանրային, առավել խիստ անձնական եւ անձեռնմխելի տարածք է համարվում: Այնտեղ պահվում են Հայ Եկեղեցու սրբությունները, շատ թանկարժեք իրեր, ձեռագրեր եւ այլն:

Մենք չգիտենք թե դուք ձեր ապակողմնորոշված վիճակը ինչպես եք արդարացնում, բայց մի բան հստակ է, որ այդ ամենի անվտանգությունն ու ապահովոթյունը ձեր վզին է:

Հիշեցման կարգով ասեմ, որ ոչ վաղ անցյալում նույն պատրվակով,նույնատիպ անտարբեր, պետական գործիչների քաջալերմամբ, նույնատիպ շիզոֆռենիկ հանցագործ «հավատացեալների» ձեռամբ, խեղդամահ արվեց Խորեն Մուրադբեկյան Հայրապետը, նրանց ցանկություններին տուրք չտալու համար:

Ովքե՞ր են նման միջադեպերը կանխող հեղինակավոր երաշխավորները, եթե չեք ուրեմն պաշտոնապես հայտարարեք, որպեսզի Մայր Աթոռն իր միջոցների հաշվին լուրջ կանխարգելիչ գործողություններ իրականացնի, իսկ եթե ԵՔ, ուրեմն անհապաղ դուրս շպրտեք այդ վտանգավոր խաժամուժին Մայր Աթոռի տարածքից, այն ոչ ռադիոտուն է ոչ էլ համալսարանի շենք :

Երբեք չփորձեք համեմատել ոչ մի տեսակ հանրային տարածքի հետ, այն մեր Սրբության Սրբոց Էջմիածինն է:

Գրառումս վերաբերվում է նաեւ ՊԻՂԱՏՈՍ վարչապետին»: