Ղարաբաղյան հարցում բանակցողը վարչապետն է. Արմեն Սարգսյան

07/07/2018 17:42
Ղարաբաղյան հարցում բանակցողը վարչապետն է. Արմեն Սարգսյան

Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ: Այս մասին այսօր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 Նախագահի խոսքով՝ եթե որևէ մեկը կասկածում է, որ պատերազմից հետո շարունակելու է, օրինակ՝ շահագործել բնական ռեսուրսները, նավթ վաճառել, ապա դա այդպես չէ:

 Բանակցային գործընթացի մասին Արմեն Սարգսյանն ասել է, որ. «Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»: