Յուրի Խաչատուրով.ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային

07/07/2018 17:08
Յուրի Խաչատուրով.ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային

2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ինտենսիվացման, դրանց առաջխաղացման և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Խաչատուրովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային, որը չպետք է հանգեցնի իրավիճակի սրման նոր փուլի:
 
Հաստատելով խնդիրների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելուն նպաստող մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ ՀԱՊԿ-ի քարտուղարությունում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այն միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, ինչպես հաստատվել է 2017թ. ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությամբ: