Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք.Տեր Վահրամ քահանա Մելիքյան

06/07/2018 13:42


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ՖԲ իր էջում գրել է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք:
«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»։