Դպրոցական նստարանից՝ փոխքաղաքապետի աթոռին

06/07/2018 10:54
Դպրոցական նստարանից՝ փոխքաղաքապետի աթոռին

Օրերս Էջմիածնի փոխքաղաքապետ է նշանակվել  ՔՊ անդամ Արսեն Պետրոսյանը, ով, ըստ էջմիածնեցիների՝ 8-ամյա կրթություն ունի:

Իսկ թե ո՞ր արժանիքների համար է, ինքն իրեն «քաղաքական ակտիվիստ» համարող Արսեն Պետրոսյանը արժանացել հոգեւոր քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնին, տեղացիների պնդմամբ՝ Նիկոլի ցույցերին Երեւան մարդ հասցնելը:

Այս օրերին, Էջմիածնում դժգոհության ալիք է բարձրանում, բավական չէր բազմաթիվ խնդիրների մեջ թաղված քաղաքը հանձնեցին երիտասարդ ու անփորձ մի աղջնակի ղեկավարման, հիմա էլ փոխքաղաքապետի պաշտոնները բաշխում են թերուսների միջեւ:

Նիկոլ Փաշինյանը, ում հոգեւոր հայրերն են եղել ՀՀՇ կարկառուն ներկայացուցիչներ՝ Վանո Սիրադեղյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, թերեւս լավ է սերտել՝ «Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» կարգախոսը ու, գոնե առայժմ, հենց այդ լոզունգով է շարժվում նոր վարչապետը: Թե այս կադրերի նշանակումներն ինչ հետեւանքներ կունենան երկրի համար, կարելի է միայն ենթադրել...

Իսկ էջմիածնեցիներն անհանգիստ են՝ «այսպես շարունակվի՝ մանվելի լակոտին երանի ենք տալու...»:

Հ.Գ. Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ նորաթուխ փոխքաղաքապետը դպրոցից հետո աշխատել է՝ կազինոյում, հացի արտադրամասում եւ այլն: