Ցիբուլովնա զբաղվի´ր քո մասնագիտությամբ և սիրի´ր ում պատահի

05/07/2018 13:26
Ցիբուլովնա զբաղվի´ր քո մասնագիտությամբ և սիրի´ր ում պատահի
Մամուլում անդրադարձ կա, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից:

Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված և ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը և որոնք ընդունելի են Արևմուտքում: Այս ամենը Հայկական Կինտոյի հերթական ինքնագովազդն է:

Նախ ինչ է նշանակում, թե Հանրապետականը ընդունելի է Արևմուտքի համար:

Ի՞նչ կապ ունի ցեղակրոն, ազգայնական կուսակցությունը Արևմուտքի հետ:

Իսկ զավեշտի գագաթնակետն այն է, որ այս երեք ֆիգուրները ո՞ւր «մաքուր», «չվարկաբեկված», «ընդունելի» որակավորումները ուր…

Ինչ որ տեղ ժողովրդին առժամանակ մոլորեցնելը կարելի է, բայց շարունակաբար խաբել ու պահել ինտրիգների հոլովույթում պարզապես աններելի է:

Դավիթ Հարությունյանը 20 տարուց ավելի, Հայաստանի կառավարման ոլորտում բարձր պաշտոններ է զբաղեցրել ու հայտնվել աղմկահարույց մի շարք պատմությունների մեջ՝ սկսած անձնականից մինչև կոռուպցիոն սկանդալներ:

Վիգեն Սարգսյանը ավելի քան 20 տարի եղել է Հայաստանի առաջին դեմքերի կողքին, հետևաբար հավասարապես պատասխանատվություն է կրում ղեկավարների արարաքների համար: Նա հասարակության մեջ, հայտնի է, որպես պաշտոնյաների նկատմամբ ևս PR-չիկ, ինչպես նաև անբաժան է կոռուպցիայից, իսկ վերջին մեկ տարում ամբողջությամբ կազմաքանդեց ՊՆախարարությունը:

Ի վերջո, լավ էլի հասկացանք, որ «սիրուհի» լինելը նվաճում է, բայց դե ամոթն էլ է լավ բան:

Ի՞նչ ասել է Արփո և մաքրություն, Արփո և չվարկաբեկվածություն:

Ախր այս օրիորդ-տիկինի անունը կապվում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մտերմուհի լինելու հետ և այդ փաստը մինչ օրս չի հերքվել: Հենց Արփոյի  շնորհիվ է, որ շախմատիստ Սերժ Սարգսյանը նախ գայթակղվեց, հետո էլ մոլորվեց և հայտնվեց լուսանցքից այն կողմ: Հանձինս Արփո տեսակի, ինչ որ տեղ վարկաբեկվեց Հայ կնոջ կերպարը, հենց նրա շնորհիվ՝ արատավոր շատ բարքեր մտան հասարակության մեջ:

Որպես պաշտոնյա, տարիներ շարունակ խոսում էր կոռուպցիայից, բայց երբ հայտնվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, չգիտես ինչու, Գազպրոմը վերանորոգեց նրա աշխատասենյակը: Այդ ժամանակից սկսած, հայտարարագրել է ավելի շատ միջոցներ քան ստացած աշխատավարձն է:

Վերջին մեկ տարվա ընթացքում տարվա օրերից կեսից ավելին, պետության հաշվին, գտնվել է աննպատակ գործուղուման մեջ: Իբրև վերջաբան, այս երեքը քաղաքականության մեջ օգտագործվել են Սերժ Սարգսյանի կողմից:

2016թ.-ին ԱԺ ընտրություններում ղեկավարում էին ՀՀԿ ցուցակը, այդ նույն ԱԺ-ում որպես իշխող մեծամասնություն Հանրապետականը մեկ տարուց էլ քիչ «կյանք» ունեցավ:

Հ.Գ. – Ցիբուլովնա ջան, ժամանակն է, որ զբաղվես քո հիմանական, արդեն իսկ հաջողություն գրանցած մասնագիտությամբ, առավել ևս երբ Հայաստանը թևակոխել է սիրո և համարեշության շրջան, ապրի´ր համերաշխ և սիրի´ր ում պատահի…


Արտյոմ Վարդանյան