Իշխանության համար պայքարին արյու՞նն էլ են ուրանում

05/07/2018 13:04
Իշխանության համար պայքարին արյու՞նն էլ են ուրանում

Ուղիղ մեկ ամիս առաջ, «Հայկական Ժամ»-ը՝ Պղտոր ջրում ձուկ որսացողները վերտառությամբ հոդվածով անդրադարձել էինք  Լոռվա մարզի Մեծավան համայնքի ղեկավարի դեմ հարուցված քրեական գործի նախապատմությանն ու ընթացքին: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ երկրում «իշխանափոխությունից» հետո, ԱԱԾ սկսած որսից ոգեւորված Մեծավանում գլուխ են բարձրացրել համայնքապետի ընտրություններին առաջադրված ու պարտված թեկնածուն՝ գործող համայնքապետ Սերյոժա Վարդանյանի արյունակից ազգական Արման Վարդանյանը:

Ըստ լավատեղյակ մեր աղբյուրների, հենց Արման Վարդանյանի բողոքն է հիմք դարձել, որ Ս. Վարդանյանի դեմ քրգործ հարուցվի: Հիշեցնեք, նաեւ, որ Արման Վարդանյանը մենակ չի գործում, նրան ընդդեմ միավորված Մեծավան համայնքի ղեկավարի դեմ գործողությունների հարցում օգնում են միավորված նախկին՝ Ձյունաշողի եւ Միխայլովկայի նախկին համայնքապետերը:

Ու քանի որ այս թեմային անդրադարձել էր մեր կայքը, մեծավանցիները դիմել են մեր խմբագրություն՝ տեղեկացնելով:


-Ամեն մի օր մի գործ է արվում, որ գյուղը ուզում եք մտեք տեսեք։ Մեր, Միխայլովկա գյուղում վերանորոգվել է մեկ կիլոմետր խմելու ջրագիծը, աղբամաններ են տեղադրվել, չորս կիլոմետր սելաֆատարներ են կառուցվել,- պատմում են Միխայլովկայի բնակիչները:


-Մեր գյուղում կես կիլոմետր լուսավորություն է անցկացվել, տեղադրվել են անասունների համար խմոցներ,- պատմում է ձյուղաշողցի Հակոբը:

Մեծավանում, Պաղ Աղբյուր գյուղերում եւս խմոցներ են տեղադրվել, որն, ըստ տեղացիների,  այնքան անհրաժեշտ է անասնապահական գոտում ապրող մարդկանց համար, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ մեկնում են արտագնա աշխատանքի։ Իսկ խմոցները գոյությունը ավելի է օգնում մարդկանց շատ եւ որակով կաթ ստանալ, որի համար իրենց շնորհակալությունն են հայտնում համայնքի ղեկավար՝ Սերյոժա Վարդանյանին։


-Մեր գյուղապետին ինչքան էլ փորձեն վատ բաներ ասել, մեկ ա մենք չենք հավատա։ Ինքը  նեղին հասնող, խեղճին օգնող պատվով հարգանքով մարդ է։ Մեր գյուղ վերջերս շատ լրագրողներ են գալիս, բոլորին ասում ենք, որ մենք մեր գյուղապետից դժգոհ չենք։ Իսկ եթե կան դժգոհ մարդիկ մեկ կամ երկու հոգի են։ Իսկ գիտեք մեր պապերը մի շատ լավ խոսք ունեն, մեկ լվի համար կարպետ չեն վառի,- պատմում են տեղացիները,- Հիմա Սերյոժային էդ մեկ հոգին, որ միշտ փորձում է վատություն անի, չի ստացվելու, իր պատճառով մենք մեր գյուղապետին անտեղին չենք քննադատի։ 


-Դաշտամիջյան ճանապարհներ է սարքել, կամուրջ է սարքել, փողոց ու դուռ է սարքում, դզում։ Մեր գյուղը տեսեք թե ինչ վատ աշխարհագրական դիրք ունի, անձրեւներին սաղ փողոցները քանդվում ավերվում են, ինչքան անձրեւից գոյացած ջրեր կան պետք է մեր գյուղի միջով անցնեն, էդ սելաֆատարները պետք է սարքվի ու սարքվի, հեշտ է՞։ Բա գիտե՞ք, որ Տաշիրի հիվանդանոցին էլ  է օգնել, որ չհասնենք Երեւան, որ մեր հիվանդանոցը խնդիր չունենա։ Դպրոցներին է օգնել: Բա էդ լավ բաները ինչի՞ չեն ասում, էդ վատ մարդիկ,- վրդովված ներկայացնում են մարդիկ:


Ամալյա Սահակյան