Ալի՞կն է սպանել Աբրիկին

04/07/2018 19:14
Ալի՞կն  է սպանել Աբրիկին

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ (Աբրիկ) Բաբայանի անսպասելի մահվանը «խթանել» է, այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Պատճառն, ըստ մեր աղբյուրի, եղել է Նարիրա Դավթյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, Ալիկ Սարգսյանի սիրուհին է, դեռևս  երբ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզպետն էր, սիրեկանի հետ էլ Նաիրան տեղափոխվեց ոստիկանություն, ու Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո էլ մայոր Նաիրան մնացել է համակարգում:

Ըստ մեր աղբյուրի, Արարատի նախկին քաաքապետ՝ վաղամեռիկ Աբրահամ Բաբայանը հանդգնել էր սիրային առաջարկություն անել Նաիրաին: Լուրը հասել էր է Ալիկ Սարգսյանին, որից հետո սկսվել են Աբրիկի «սև» օրերը:

Ոգելիչ խմիչքի ազդեցության տակ Ալիկը աջ ու ձախ պատմել ու արտասվել է, թե ինչպես է իր երբեմնի ենթական՝  քաղաքապետ Աբրիկը, փորձել փախցնել իր սիրուհուն՝ Նաիրաին: Ժամանակ անց, անսպասելիորեն, կտրուկ վատանում է Ա. Բաբայանի առողջական վիճակը, որից հետո, արտերկրում իր մահկանացուն է կնքում Արարատի քաղաքապետը:

Հ.Գ.Համաժողովրդական շարժումը քանդեց բոլորի լեզվի կապանքներն ու պարզվում է, որ նախկին ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սերգևիլիչը նաև մարդասպա՞ն է: