Ոտնձգություն պետության դեմ, վտանգավոր իրադրություն, շանտաժ...

04/07/2018 00:27
Ոտնձգություն պետության դեմ, վտանգավոր իրադրություն, շանտաժ...

Արարատի մարզի Մասիս ԲԿ-ում վտանգավոր իրադրություն է ստեղծվել: Ըստ Բ/Կ գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանի, աշխատանքից հեռացված գինեկոլոգիայի բաժնի վարիչ, ԱԱԾ Մասիս բաժնի պետի կինը՝ Քրիստինե Սարգսյանն օգտագործելով իր բժշկական կապերը, ծանոթանում է ԲԿ-ի հիվանդների  անձնական բժշկական պատմությունների հետ, շանտաժ է անում հիվանդներին, ոստիկաններ ուղարկում հիվանդների տուն՝ «Էպիկռիզ»  անանուն զանգով:  


Հաջորդ անգամ, այս հնարքից հետո, հիվանդը խուսափում է գալ Մասիս ԲԿ:

-Սա աննախադեպ երևույթ է,- ասում է Մհեր Ենգիբարյանը,- ԱԱծ-ի պետ՝ Կարեն Մադոյանն օգնելով կնոջը՝ դրսից կաթվածահար է արել ԲԿ-ի բնականոն աշխատանքը՝ ստեղծելով վտանգավոր իրադրություն, շանտաժ: Նաև մտավախություն ունենք, որ նրանց ներսի համախոհ բուժ աշխատակիցները վիրահատության ժամանակ կարող են, նույնիսկ, անձեռոցիկ գցել: Պատմագրերը հիվանդանոցից  խարդախ ամուսինները վերցնում են ավագ քրոջ միջոցով, ով իրենց վերեբովկա արված մարդն է ԲԿ-ում: Օրինակ, վերջերս աղմուկ բարձրացավ՝ 200  ճնշումով հիվանդին տանում են քննչական բաժանմունք: Ստացվում է, որ հիվանդն  իր անձնական տվյալներից տեղեկանում է քննիչներից,- շարունակում է զրույցը Մ. Ենգիբարյանը,-ստացվում է, որ Կարեն Մադոյան- ԱԱԾ-ի պետը չարաշահում է պաշտոնական դիրքը՝ կնոջ հետ ոտք մեկնած կոլեգաներից վրեժ լուծելու համար: Այցելուների թիվը նվազեցնելն ու ԲԿ-ի հեղինակության հետ խաղալը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն պետության դեմ:


Հ.Գ.-1 Հուսանք վերջին շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերած ՀՀ ԱԱԾ-ն կձգի իր ստորադասի՝ Մասիսի ԱԱԾ-ի պետի գոտին, որն իր անբարո վարքով խաղում է ղեկավարած կառույցի հեղինակության հետ: Լուսանկարի կինը ,Կարեն Մադոյանի մտերմուհին է, ով Խարբերդի գրադարանավարի քույրն է,  եւ աշխատում է Զվարթնոցի օդավակայանում: Այս թեմային անդրադարձել էինք մեր նախորդ նյութերում, որը տրամադրել էր մեզ Մասիս  քաղաքի գործարար խավը, որոնց ռեկետի մեջ է պահում Կ. Մադոյանը: Ավելին, ըստ մարզի համայնքապետերի՝ Ամանորին ընդառաջ, Մասիսի ԱԱԾ-ի պետը սկսում է գյուղապետերից գոճի, գառ ու 200-ական ամերիկյան դոլար պահանջելը: Շուրջ 93 համայնք ունեցող մարզի համար, սա լուրջ թիվ է:

Հ.Գ.-2 ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, ապրիլյան իշխանափոխությունից առաջ, Կարեն Մադոյանի աշխատանքից ազատման հրամանը ստորագրված է եղել, սակայն «իրավիճակի փոփոխությունից» հետո, ԱԱԾ-ական Կարեն Մադոյանը, ով մեկ անգամ չէ, որ միջնորդավորված սպառնալիքներ է հնչեցրել մեր կայքի լրագրողների դեմ, պարզապես պլստացել է:


Անի Մադոյան