Էսքան ժամանակ դեռ չենք տեսել, որ որեւէ նախարար, պատգամավոր կամ էլ մի պաշտոնյա գա մեր գյուղ։

03/07/2018 23:15

Картинки по запросу շիրակավան


Շիրակի մարզի Շիրակավան բնակավայրն ամենաաղքատ համայնքներից մեկն է, որն անգամ որպես սահմանամերձ գոտի արտոնյալ կարգավիճակ չունի:

2017թ-ի աշնանը Շիրակավանը 16 համայնքների հետ միացավ նախկին Մարալիկ քաղաքին՝ դառնալով մեկ միավոր Անի քաղաք:


-Ինչի՞ մենակ մեր համայնքները միացրին, մնացածները թողեցին։ Որ ուզում եք իմանաք մեր սահմանամերձ գյուղերը չպետք է միավորեին։ Էսքան ժամանակ դեռ չենք տեսել, որ որեւէ նախարար, պատգամավոր կամ էլ մի պաշտոնյա գա մեր գյուղ։ Մեր իշխանությունները տարիներ շարունակ մեզ թողել են մեր դարդ ու ցավի հետ միայնակ,-դժգոհում են շիրակավանցիները։


Տարիներ շարունակ գյուղը զրկված է եղել նույնիսկ կենսական նշանակություն ունեցող խմելու ջրից, տեղացիները պատմում են, որ միայն վերջին տարիներին նախկին համայնքի ղեկավար Մարատ Մկրտչյանի ջանքերով է խմելու ջրի ծրագիրն իրականացվել գյուղում, այժմ շուրջօրյա ջրամատակակարումը գյուղում ապահովված է։ Օրերս, երբ մամուլի էջերում շիրակավանցիները կարդացել են, որ իրենց նախկին համայնքի ղեկավար Մարատ Մկրտչյանը եւ հաշվապահ Սլավիկ Վարոսյանը, ով այժմ գյուղի վարչական ներկայացուցիչն է, յուրացրել են ժողովրդին հասնելիք սոցօգնությունները, տարբեր կարծիքներ հնչեցնելով ասում են, որ մանրամասներից տեղյակ չեն, բայց գյուղում Մկրտչյանի ղեկավարման տարիներին գյուղում բազմաթիվ խնդիրներ են կարգավորվել։ Տոնական բոլոր միջոցառումները նշվել են, մարդիկ մեծարվել են ինչպես հարկն է։



-Ոնց կանք կանք, ոչ ավել, ոչ պակաս։ Մարատ Մկրտչյանի հերն էլ էս գյուղի կոլխոզի նախագահն է եղել, ոչ հարստացել է, ոչ քյասիբացել, էդպես էլ Մարատը, ոնց կար, հիմա նույն ձեւով է ապրում։ Ինչ հարցերով դիմել ենք՝ չէ չի ասել, իրա կինը նույնպես՝ ընկեր Սիմոնյանը,  երկար տարիներ դպրոցի տնօրեն է աշխատել, մեր դպրոցի համար էլ շատ բաներ է արել։ Հիմա մեր գյուղապետին մեղադրում են, որ փողեր է յուրացրել, էլ չեն ասում, թե աթոռակռիվ է գյուղում, սաղ ուզում են, որ ավելի վերեւ հելնեն, այսինքն պաշտոն ունենան։ Թե ի՞նչ կա էս աղքատ գյուղում, որ իրար ծախելով ման կգան։ Որ իրար սենց ծախում-կաղում են, հետաքրքիր է, որ մեր եկեղեցի են մտնում մոմ վառելու, Աստծուն ի՞նչ պատասխան պետք է տան, էդ մարդկանց արածը ուրանալու համար,-պատմում է Սուսաննա անունով բնակչուհին։


Զոհված ազատամարտիկ Արմեն Վարդանյանի ծնողները՝ Մանուշակ եւ Լյովա Վարդանյանները պատմում են, որ Արմենի որդին այժմ իր զինվորական պարտքն է տալիս հայրենիքին։ Ընտանիքը ունի զոհված որդու գերեզմանաքարը վերոնորոգելու կարիք, որը ուժգին քամու պատճառով է ջարդվել, սպասել են, բայց այդպես էլ ոչ մի պետական աջակցություն չեն ստացել։


Մանրամասները՝ տեսանյութում