Այսպիսի՞ Հայաստանի ու հայ դպրոցի մասին էր խոսում Լեոնիդ Ագալդյանը

03/07/2018 23:04
Այսպիսի՞ Հայաստանի ու հայ դպրոցի մասին էր խոսում Լեոնիդ Ագալդյանը

Երեկ՝ հուլիսի 2-ին մեր կայքում հրապարակված Դասերից դուրս՝ հանդիսությունների սրահ. Ինչպե՞ս են տնօրինվել 100 հազարական դրամները հոդվածը մեծ արձագանք է գտել: Հաստատելով հոդվածում հրապարկված իրողությունները, ծնողները նոր փաստեր են ներկայացնում Արարատի մարզի Դվին համայնքի, Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Բաբայանի գործունեության մասին:

Ըստ ծնողների, աշխարհագրության մասնագետ Լաուրա Բաբայանը միայն փողամոլությամբ չէ, որ աչքի  է ընկնում: Ստորեւ ներկայացնում ենք նրանց ուղարկած նամակներից մեկը՝ առանց խմբագրման:

«Հարգելի խմբագրություն, շնորհակալություն ենք հայտնում, մեր դպրոցին անդրադառնալու համար, ուզում ենք տեղեկացնել, որ Լաուրա Բաբայանը ոչ միայն սարսափելի կաշառակեր է, այլ նաեւ անասելի անգրագետ: Բացարձակապես հեռու իր, իբրեւ տիրապետած առարկայից՝ աշխարհագրությունից: Նա տարրական կուլտուրա չունի՝ գռեհիկ, անկիրթ, անմակարդակ, կաշառակեր ու բոլոր բացասական հատկություններով օժտված, սարսափելի վիրավորանքներ է հասցնում աշակերտներին, դպրոցի աշխատակիցներին: Ուսուցիչների մեծամասնությունը հարակից գյուղերից են, ովքեր լավ կաշառելով տնօրենին զբաղեցնում են մանկավարժի հաստիք, իսկ Դվինի լավագույն երիտասարդ մասնագետները մատնված են անգործության: Ի դեպ, ուսուցիչների մեջ կան նաեւ տնօրենին արյունակից ազգակիցներ, ովքեր ապրում են հարակից համայնքներում, բայց աշխատում են Դվինի դպրոցում: Տեղեկացնում ենք նաեւ, որ Լաուրա Բաբայանը նյարդային լուրջ խնդիրներ ունի, նա հիստերիկ նոպաներ է ունենում,. Որոնց պատճառն անհայտ է: Նույն գռեհկությամբ շփվում է նաեւ ուսուցիչների հետ՝ չարաշահելով պաշտոնական դիրքը, նրանից հետ չի մնում նաեւ ամուսինը՝ Օրդոյան Արտավազդը՝ նույնպես կաշառակեր ու գոռոզՏղան ոստիկանական ակադեմիայից «հրաշքով» տեղափոխվեց Բժշկական համալսարան, թե ինչ կապ ունեին այդ երկու մասնագիտություններն՝ անհասկանալի է: Մի խոսքով՝ գյուղում չհարգված ընտանիք: Եկեք գյուղ՝ համոզվեք ինքներդ: Նման մարդը իրավունք չունի ղեկավարելու Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցըԽնդրում ենք  պահպանել մեր անձերի գաղտնիությունը»: