Ընտրողներին ոչխար անվանած պատգամավորը ինքը՞ կհայտնվի կճղակավորի դերում

02/07/2018 22:15
Ընտրողներին ոչխար անվանած պատգամավորը ինքը՞ կհայտնվի կճղակավորի դերում

Արմավիրցի ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոի մասին մարզի ազգաբնակչությունն այսօր քամահրանքով է խոսում, մարդ ով իր ընտողներին ոչխարներ է անվանել ընտրություններից հետո։

Մարզի հավաստի աղբյուրները պատմում են, որ դեռեւս 2000-ականներից օրենսդիր մարմնում տեղ գտած  Նովոն, ընտրությունից հետո  մտերիմների մոտ Հացիկ գյուղի իր ընտրողների մասին խոսելով ասել է.

-Մի ոչխարի փողով 4000 ոչխար առա,-փոխանցում է աղբյուրը՝ հավելելով, որ դերերը փոխվել են ու հիմա մարզում սպասում են, թե ինքը՝ Նովոն երբ է դառնալու մատաղացու ոչխար: