Ահազանգում են սևանցիները

02/07/2018 22:04
Ահազանգում են սևանցիները

Մեզ են զանգահարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների ծնողներն ու աշակերտները՝ տեղեկացնելով, որ անձնական ու նախանձի վրեժով տարված՝ դպրոցի տնօրենի տեղակալ՝ Դարիկո Ադամյանը տարբեր ատյաններ զանգահարելով ու լրատվական միջոցներին նամակներ հղելով փորձում է արատավորել ու  վարկաբեկել քաղաքի հարգված մտավորականներից մեկին՝ Սևանի թիվ 1 դպրոցի տնօրեն՝ Աննա Նիկողոսյանին:

-Խնդրում ենք ձեր անաչառ ու անկողմնակալ լրատվական հետաքննությամբ պարզել, թե ինչո՞ւմն է բանը, Աննա Նիկողոսյանը մեր սիրելի ու առինքնող տնօրեններից մեկն է, և անչափ ցավ ենք ապրում, երբ անձնական հողի վրա, հեղափոխական շարժումը շահարկելով՝ փորձ է արվում մանկավարժի բարի համբավն ու պատիվն արատավորել նույն դպրոցում աշխատող մեկ այլ մանկավարժի կողմից,-ասում են մեր զրուցակիցները:

Հ.Գ. Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին, առաջիկայում կներկայացնենք, թե ի՞նչ է իրականում կատարվում տնօրեն՝ Աննա Նիկողոսյանի  անվան շուրջ, որն այդպես հուզել է իր աշակերտներին և ծնողներին: