Անվտանգության գինը՝ ձու կռվացնելուց մինչեւ բլոտ. Ի՞նչ է կատարվում սահմանում

02/07/2018 11:13
Անվտանգության գինը՝ ձու կռվացնելուց մինչեւ բլոտ. Ի՞նչ է կատարվում սահմանում


«Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել եւ հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ»,- այս մասին ՖԲ իր էջում գրել է: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով,-«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»: 


Ընդամենը օրեր առաջ ասում էիք՝ «ադրբեջանական զորքերի կուտակում կա, ու ամեն ինչ էլ աննախադեպ հանգիստ է...» ու բլոտ էիք խաղում, ու քանի դուք «քյափը ութ» էիք խոսում սահմանին պատերազմ էր բռնկվում, ու դատելով թշնամու Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով ակտիվ դիրքավորումը, այս անգամ այն ավելի լայնացածավալ է լինելու, իսկ թե դրանից հետո ու՞մ «բոյը կապուտ» կմնա՝ կերեւա առաջիկայում: 

Սարսափելին այն է, որ ձեր անտարբերության զոհը նորից մեր նորաթուխ երիտասարդներն են լինելու:
 

Հ.Գ. Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից 1 օր առաջ էլ նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը փեփռոնե կնոջ հետ ձու էր կռվացնում ու Հայոց բանակից թալանած փողերով ճոխ կենցաղ էր վայելում, ու այդ բարձիթողի վիճակին զոհ գնացին մոտ հարյուրից ավել ժամկետային զինծառայողներ, նույնքան էլ պայմանագրային ու կամավորներ:



Աննա Գրիգորյան