Գեներալ Մանվելի զինակից Միրզախանյանը, ո՞ւմ է փոխանցել Վրաստանի հայերից ստացված օգնությունը

01/07/2018 23:09
Գեներալ Մանվելի զինակից Միրզախանյանը, ո՞ւմ է փոխանցել Վրաստանի հայերից ստացված օգնությունը
Էջմիածին քաղաքում տեղի ունեցած հայտնի սկանդալային պատմություններից ու գեներալ Մանվելի ձերբակալությունից հետո, չեն դադարում խոսակցությունները այն մասին, որ գեներալի շրջապատին մոտ կանգնած մարդիկ եւս՝ պատժի առումով անմասն չեն մնալու՝ ժամանակին Մանվելի հետ իրականացրած բազմապիսի «օպերացիաներից ու սցենարներից»: 


Հետաքրքիր է, որ նրանց շարքում այս օրերին ակտիվորեն հոլովվում է Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի անունը, ով ասում են Մանվելի՝ «հոգեւոր» ուղեկիցն է եղել տարբեր ժամանակներում: 


Քաջատեղյակները նշում են, որ ամեն անգամ Վրաստան ժամանելուն պես, գեներալ Մանվելին խնջույքների ու գինարբուքների էր ուղեկցում հենց Վ.Եպիսկոպոս Միրզախանյանը, ում Վրաստանում ապրող հայերը մտադիր չեն հանդուրժելու՝ իր երկերեսանի գործունեության ու հայության մեջ շատ հաճախ արհեստական խառնակչություններ ստեղծելու համար: 


Ի դեպ, համառ լուրեր կան նաեւ այն մասին, որ դեռեւս ապրիլյան քառօրյայի օրերին, Վ. Եպիսկոպոս Միրզախանյանը նույնպես, Վրաստանում ապրող բազմահազար հայերից ամենատարբեր օգնություններն է «ժողովել»՝ հայոց բանակին աջակից լինելու համար, սակայն շատերի մոտ կան լուրջ հարցականներ թե արդյո՞ք տրված այդ ահռելի օգնությունը՝ (նյութականից, սնունդից, տարբեր պարագաներից սկսած՝ հասել է տեղ, թե՞ ոչ:

Քանի որ, ըստ նույն լուրերի, Միրզախանյանը՝ լինելով Մանվելի զինակիցը՝ այդ օրերին համագործակցել է հենց Մանվելի հետ, եւ նրա միջոցով իրականացրել է բազում անտեսանելի գործեր: Կա վարկած, որ այդ օրերին կուտակված օգնությունը՝ այնուամենայնիվ, Միրզախանյանի «թեթեւ ձեռքով» ամբողջությամբ չի հասել ճիշտ հասցեատերերին:

Բայց սա դեռ ամենը չէ. մերօրյա «սուրբ» Միրզախանյանի գործունեության մասին, քանի որ իրականում, Վրաստանում նրա անփառունակ գործունեության մասին տարատեսակ խայտառակ պատմություններ են հոլովվում. թե իր փիլոնի՝ սեւ սքեմի անվան տակ ինչ բիզնես գործունեություն է իրականացնում Միրզախանյանն ի շահ ոչ թե եկեղեցու ու հայ ժողովրդի, այլ իր բարօրության:

 Դրա վառ ապացույցներից մեկն էլ՝ Միրզախանյանի Արմավիրի մարզի Աթարբեկյան գյուղում կառուցած հսկա առանձնատունն է, որը Միրզախանյանը երեւի «մոմերի լույսով» է կառուցել: Հետաքրքիր է, իսկ ո՞ւր է նայում շվեյցարիաներում հաշվեհամարներ բացած. ՀՀ-ում ամենախոշոր օլիգարխի համբավ ունեցող Գարեգին Բ-ն , որի «դոստ» Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իրեն թույլ է տալիս անթույլատրելին, եւ կամ արդյո՞ք Գարեգին Բ-ի իմացությամբ է Միրզախանյանը տարբեր խաղերի մեջ մտել զինվորների բաժին տուշոնկան «թռցրած» գեներալ Մանվելի հետ: 


Մինչ Գարեգին Բ-ն կփորձի պարզել, թե ինչո՞վ է զբաղված վրացական իշխանություններից՝ տարեկան 800 հազար լարի ստացող Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եւ կպարզի, թե ինչ խմբաքանակ է Վրաստանի հայությունից ապրիլյան քառօրյայի օրերին հասել Հայաստան, հաջորդիվ կանդրադառնանք Միրզախանյանի՝ օլիգարխիկ արկածներին ու նրա վարած քաղաքականությանը՝ վիրահայոց շրջանում, որի դրվագներն իսկապես արժանի են ուշադրության… 

Մաքսիմ Նազարյան