Ռուստամ Գասպարյանը պղտոր ջրում ձուկ է որսում

30/06/2018 23:35
Ռուստամ Գասպարյանը պղտոր ջրում ձուկ է որսում

Երկու օր է ինչ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կրքերը չեն հանդարտվում` թավշյա հեղափոխությունը այստեղ էլ հասավ։Եղեգնուտցիները նորանշանակ մարզպետ՝ Գագիկ Միրիջանյանին հրավիրում են իրենց գյուղ։ Այսօր գյուղի բնակիչներից շատերը հավաքվել էին, որպեսզի պաշտպանեին երկարամյա համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի շահերը, ում հրաժարական են պահանջում համագյուղացիներից մի քանիսը։



-ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ինչու է ամեն  օր մարզպետարանի բակում կանգնած, թող ինքը գնա իրա ջերմոցներով զբաղվի, որ դրել է ռուսաստաններում։ Իրա փեսան մեր գյուղից է, դրա համար էլ  Ռուստամը Ջանֆիդայից նորից եկել եւ ուզում է, որ իր փեսային գյուղապետ դարձնի՝ Ռ․ Մկրտչյանին։ 70 տարեկան մարդ եմ, խնդրում եմ  մարզպետին, որ  գա մեր գյուղ ու թույլ չտա, որ Ռուստամը մեր փոխարեն որոշի, թե այս գյուղում ինչ անի։ Բոլոր ընտրություններին այսպես գալիս բոլորիս խառնում է իրար։ Մեր երիտասարդ մարզպետին հրավիրում ենք գյուղ։ Գոնե իմ տարիքը հարգելով չմերժի, հյուր գա մեզ,-այսպես ներկայացրեց Եղեգնուտ գյուղի բնակիչ Հաբեթ Կարապետյանը։


Ըստ եղեգնուտցիների համայնքի ղեկավար Ռ․Մարգարյանի ընդդիմադիրները մեղադրում են այն բանում, որ գազի խողովակները գետնի տակից հանել ու վաճառել է ժողովրդի վրա, ինչն էլ զայրացրել է բնակիչներին։ Գյուղի կենտրոնում հավաքվածները  դա համարում են զրպարտանք եւ պնդում, որ իրենց համայնքի ղեկավարը արել է ամեն ինչ, որպեսզի ողջ գյուղը եւ հարակից համայնքները նույնպես օգտվեն կապույտ վառելիքից։ Ուղղակի գյուղը խառնելու, միմյանց թշնամացնելու համար է այս ամենը արվում։


Այս մեղադրանքները  համայնքի ղեկավարը, նույնպես, համարում է իրեն վարկաբեկելու եւ համագյուղացիների շրջանում դժգոհությունները ավելացնելու նոր կեղտոտ տեխնոլոգիաներ։ 



Գյուղում պատմում են, որ դեռեւս 2004թ-ին է Եղեգնուտը գազաֆիկացվել, եւ հիշում են, որ անգամ բացման ժամանակ գյուղ այցելած Գազպրոմ ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու այն ժամանակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը ողջունել էին Եղեգնուտի համայնքապետին այն բանի համար, որ տեղական սուղ բյուջեի շնորհիվ գյուղում գազ է անցկացվել:


-Այն ժամանակ դատարանում մի դատական գործ էինք շահել եւ համայնքին պատկանող 21 միլիոն դրամը ետ էինք ստացել անհատից։ Ստացած գումարից գյուղի կենտրոնում հուշարձան ենք կառուցել, համայնքի վարչական շենքն ենք սարքել, բուժկետը, մանկապարտեզի ամբողջ տանիքն է1000 քառակուսի մետր վերանորոգվել, որպեսզի անձրեւներից չքայքայվեր եւ նման շատ գործեր։ Իսկ 6 մլն 300 հազար դրամը ներդրվել է գազաֆիկացման աշխատանքները կատարելու համար։ Եղեգնուտ գյուղի ողջ գազատարը համայնքային սեփականություն է, քանի որ համայնքի բյուջեի հաշվին է կառուցվել։ ՀՀ-ում միակ գյուղն է, որն ունի սեփական գազատար, որից այսօր օգտվում են  հարակից  յոթ համայնքները,- տեղեկացրեց Ռազմիկ Մարգարյանը։



Եղեգնուտցիները եւս հաստատում են համայնքի ղեկավարի ներկայացրած աշխատանքները ասելով․«Մեր  տնտեսությունները գազ հասցնելու համար ձմռան խստաշունչ օրերին Մարգարյանը  գազի բալոնները գրկած տաքացնում էր, որ գազը չսառի, որ հասցնեն սվարկա անեն խողովակները, գյուղը գազ ունենա։ Մեր աչքի տեսածն ենք ասում,- պատմում են համայնքաբնակները։

Մանրամասները՝ տեսանյութում