Արշալույս, օր 9-րդ. Հրապարակվեց մի գաղտնի արված ձայնագրություն

30/06/2018 10:59
Արշալույս, օր 9-րդ. Հրապարակվեց մի գաղտնի արված ձայնագրություն


Արշալույսում, երեկ ուշ  երեկոյան ցուցարարները դարձյալ հերթական միտինգն էին անցկացնում, որտեղ հրապարակվեց մի գաղտնի արված ձայնագրություն, որտեղ Զարզանդ Գրիգորյանը սպառնում է համագյուղացուն, ցուցարարներից մեկն էլ տուժողի լուսանկարն էր ցուցադրում՝  հեռախոսով լուսանկարված:

Իսկ մյուս ձայնագրությունը չհրապարակեցին, ասելով, որ այնտեղ կան սեռական բնույթի հնչող հայհոյհանքներ, որ կանանց և երեխաների ներկայությամբ հարկ չեն համարում հրապարակել:

Հերթական անգամ, անջատված էին հրապարակի լույսերը, սակայն  դա խանգարող հանգամանք չդարձավ, որ ցուցարարները մթության  մեջ ելույթ ունենային  և հնչեցնեին  հեղափոխական երգեր:

Հիշեցնենք,որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում 9-րդ օրն է, ինչ գյուղացիները ոտքի են կանգնել և պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:

Ուղիղ 9 օր է, ինչ ցուցարարները փակել են գյուղապետարանի մուտքը և արգելել Զարզանդ Գրիգորյանին մուտք գործել աշխատավայր: