Էֆենդու տանը, ոսկինե՞ր են փնտրել

29/06/2018 23:44
Էֆենդու տանը, ոսկինե՞ր են փնտրել

Արշալույսում, ըստ տեղաբնակների, Մանվել Գրիգորյանի մոր՝ Նազիկի, մականունը՝ Էֆենդիի տանը, գողերը ոսկիներ են փնտրել, չգտնելով, տան իրեր խառնելով՝ հեռացել են:

Գյուղացիները համոզված են, որ Մանվելի մայրը ահռելի ոսկիներ ուներ պահած, թե որտեղ են դրանք թաքցրած, ոչ-ոք չգիտե:

Փաստորեն, Մանվել ծնած Էֆենդին իր հետ այն աշխարհ է տարել նաև ոսկիների թաքստոցը: Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում հայտարարել էր, ով իր մոր մահվան լուրը հայտնի՝ «կգյուլվի»:

Ըստ ականատեսների, երկար ժամանակ, բժիշկները չեն կարողացել հայտնել Նազիկ-մոր  մահվան գույժը՝ վախենալով Մանվելի կրակող զենքից:

Ինչպես կասեր դասականը՝ «Վայրի բարքեր, վայրի մարդիկ...»:


Նարեկ