Միշտ էլ լռությունը ոսկի է...

29/06/2018 11:59
Միշտ էլ լռությունը ոսկի է...
Խեղտվողի հույսը փրփուրներն են, սիրելիների հույսը՝ սիրեկանները, եթե այդպիսիք չկա, մնաում է ճառել ու երգել «Կարապի երգը», ինչը էլ սիրով ու պատասխանատվությամբ է անում Արփո Ցիբուլովնան:

Հետևելով տխրահռչակ Կինտոյի ելույթներին՝ տպավորությունն է, թե միտումնավոր ջանում է հեղինակազրկել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Ցիբուլովնան մի քանի օր առաջ իբրև թե կոչով դիմեց ԱՄՆ կոնգրեսականներին, «դատապարտելով» ամերիկացիներին, Ադրբեջանին ուղղաթիռ վաճառելու համար, մոռանալով, որ ամիսների առաջ Հայաստանի պետական բյուջեն մսխելով, ԱՄՆ շրջագայության էր ուղևորվել, այն համարելով «աննախադեպ» այց:

Չմոռացավ նաև հայտարարել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են շա՜տ բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները քաղում ենք ու տեսնում, թե ինչպես Արփոի ԱՄՆ այցից հետո նրանք շարունակում են զինել Ադրբեջանին:

Հայկական Կինտոի հերթական սուտը փուչիկի էֆեկտով պայթեց: Վերջինս երկու օր շարունակ օգտվելով ԵԽԽՎ ամբիոնից փնովում էր Ադրբեջանում անցկացված ընտրությունները, ձեռի հետ էլ գովերգում 2017թ.-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունները:

Եթե իրականում այդքան լավն էին «ձեր» կազմակերպած ու անցկացրած ընտրությունները, ապա ինչպե՞ս ստացվեց, որ դրանից ընդամենը մեկ տարի հետո, դու և ՀՀԿ-ն մնացիք քաղաքական փլատակների տակ:

Բա ինչո՞ւ համարձակության չունեցաք 2018թ.-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ հարյուր հազարավոր մարդ փողոց էր դուրս եկել, պահանջելով ձեր «սիրելի» ու «անփոխարինելի» առաջնորդի հրաժարականը, ինչո՞ւ չդիմեցիր ժողովրդին, ասեիր, որ հենց իրենց ձեզ տված քվեով եք իշխանություն դարձել, դուխդ չհերիքեց, թե՞…

Ցիբուլովնան մեկ այլ ելույթով խսում էր Ադրբեջանում արմատավորված կոռուպցիայի մասին:

Այստեղ տեղին է նրան հիշեցնել, որ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքում փուշ է ման գալիս:  Ախր, ով-ով առավել ևս դու Արփո իրավունք չունես խոսել կոռուպցիայից, երբ քո խմբակցության անդամը գողացել է զինվորին հասանելիք հացն ու հագուստը, քո շա՜տ-շա՜տ սիրելի Սերժի թիկնազորի պետի տնից հանել են այնքան գումար, որով հնարավոր կլիներ բավարար քանակությամբ զենք-զինամթերք գնել բանակի համար:

Այս ցանկը դեռ շարունակություն կունենա…

Վերը թվարկածի մասին եվրոպաներում շատ ավելին գետին, այնպես, որ իզուր մի ջանիր թաքցնել իրականությունն ու թաքնվել «սրբի» քողի հետևում…

Ուշքի եկե´ք, ամոթ ու խիղճ ունեցեք, եթե ամբողջությամբ դրանք չեք կորցրել:

Արտյոմ Վարդանյան