Բռի, անտառաճանաչ՝ Մանվել-2, Արշալույսում արշալույսները խաղաղ չեն,

29/06/2018 11:37
Բռի, անտառաճանաչ՝ Մանվել-2, Արշալույսում արշալույսները խաղաղ չեն,

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում   կրքերը գնալով թեժանում են: Երեկ երեկոյան, հանրահավաքում, մինչև ու գիշեր հարյուրավոր արշալուսցիներ, երիտասարդներ ու դպրոցականներ,  իրենց հուժկու ցույցով վանկարկում էին. «Զնդո՛ հեռացի՛ր»:

 

Զնդոն՝ Զարզանդ Գրիգորյանը, Տուշոնկա-Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է, Արշալույս համանքի ղեկավարը, 30 տարի  ստրկության մեջ է պահել իր հայրենակիցներին՝ ետ չմնալով Մանվել հորեղբորից:

 

 Գյուղացիները հուզված՝ կուլ տալով արցունքները պատմում էին, թե ինչպես է Մանվել 2-րդը ՝   Զնդոն, սկսած 95թ-ից , շրջում է երազ մակնիշի ավտոմեքենայով ու գյուղի ֆերմերներից ռեկետով գոմերից  տանում ցուլերին, ոչխարներին, որոնց նախօրոք վաճառած է լինում եզդիների վրա:

Արշալույցիների խոսքերով, «ախ» տալով իրենց Մանվել-2ը  խլել է իրենցից ինչ կարող էր, մեկից հողեր, մյուսից անասուններ, խողովակներ, մեքենաներ, ոսկիներ, գումարներ, սննկացնելով համագյուղացիներին՝ հարստացել:

 

Ըստ գյուղացիների, գյուղի դպրոցի տնօրենից  կաշառքգումար է վերցրել ու Զնդո-մարզպետ զույգը դպրոցի տնօրեն նշանակել, մի մարդու ով չունի համապատասխան կրթություն:

Նույն պատմությունը մանկապարտեզում է, երեխաները քաղցած են տուն գալիս, քնատ ու ոչ լիարժեք հանգստացած:Պետությունն ու կառավարությունն այսօր պետք է ականջալուր լինեն արշալույսցիներին, որպեսզի իրենք ազատագրեն Արշալույսը  կոռուպացված Մանվել 2-ից:

-Տարվա կտրվածքով՝ 100 միլ տեղական բյուջեն 30 տարում կազմում է 3 միլիարդ գումար, եկեք շրջենք գյուղով և ցույց տվեք մեզ կատարված աշխատանքներ, որոնք համարժեք են 3 միլիարդ գումարի, չեք տեսնի նման բան, դա Զնդոյի գրպանն է գնացել,-ասում է գյուղացիներից մեկը:

-Բռի, անտառաճանաչ, մարդ է Զարզանդ Գրիգորյանը,-պատմում էր  երիտասարդ մի տղա,-արցախյան պատերազմը մատի փաթաթա դարձնելով երկար տարիներ ճնշեց ու անարգեց իր համագյուղացիներին, տեղ չի թողել, որ հարգեն իրեն, նա ունի գյուղում մի խավ, այսինքն իր կոդլը, ով գովաբանելով իրեն ու իր «հերոսական» կերպարը ողջ օրը շրջում է գյուղում ու գյուղացիներին խորհուրդ տալիս՝ չթփրտալ: Համաժողովրդական շարժման ժամանակ նա դուբինկաներով ծեծում էր գյուղացի երիտասարդներին՝ հարվածելով նրանց ոտքերին, ապակիները լցնելով մարդկանց գլխին ու աչքերին:Հեղափոխության հաղթանակից հետո քամելիոնի նման փոխվեց՝  հիմա ասում է , որ իր հերը Նիկոլն է և պաշտում է միայն վարչապետ  Նիկոլին:

 

Երեկ, ցույցի օրը, Զարզանդ Գրիգորյանը թաքնվել էր Արսեն անունով համագյուղացու խանութում, իր մարդկանց միջոցով հետևում էր հանրահավաքի ել ու մուտին:

Նա հրահանգել էր անջատված պահել հրապարակի լույսերը,լրագրող- օպերատորները տեխնիկայի  սեփական լույսերի միջոցով միայն կարողացան գիշերով նկարահանումներ իրականացնել Արշալույսում:

Ելույթ ունեցողները պահանջում էին իրենց համագյուղացիներին այլևս չվախենալ Զնդո-հրեշից, որն ավելի վատն է, քան իր ցեղակից՝ Մանվելը: « Շան ցեղ» մականունով Գրիգորյաները, ըստ արշալույսցիների,պատուհաս են տարածաշրջանի բնակչության համար:

Ցուցարարներն իրենց ելույթներում հորդորում էին  գյուղապետ-Զարզանդին արժանապատիվ հեռանալ՝ տուշոնկա խարանը ճակատին, այլապես նրանք այլևս չեն հանդուրժելու  գյուղապետ ֆեոդալի կամայականությունները Արշալուսում:

Ցուցարարները՝ Սիմոն Աբրահամյանի գլխավորությամբ, որոշեցին այսօրվանից սկսած՝ ստորագրահավաք հավաքել և ներկայացնել  նորանշանակ մարզպետին, ապա փակել գյուղի բոլոր ճանապարհները՝ կաթվածահար անելով գյուղի բնականոն աշխատանքը:

 

Ամալյա Սահակյան