Դե փորձիր վիճել. հարսները ձայնագրում են սկեսուրներին

27/06/2018 09:35
Դե փորձիր վիճել. հարսները ձայնագրում են սկեսուրներին


«Թավշյա հեղափոխությունը» նոր էջ բացեց մերօրյա պատմության դասագրքերում: Երկրում իրավիճակ է փոխվել, հավատանք, որ այն դեպի լուսավորն է տանելու մեր երկիրը, բայց այս ընթացքում բացասական երեւույթներ են աչքի ընկել, որոնք կարող են կործանարար լինել մեր ազգի արժեհամակարգի համար:

Մարզերից մեր կայքին են դիմում անհանգստացած մարդիկ՝ փաստելով, որ ձայնագրիչը դարձել է առօրյայի անքակտելի մասնիկ: Պատմում են, որ ընտանեկան կոնֆլիկտները, որոնք նախկինում հարթվում, մեղմանում ու անհետեւանք անցնում էին, այսօր թեւակոխել են նոր փուլ: Պարզվում է հարսները գաղտնի ձայնագրում են կեսուրներին ու սկեսրայրներին ու ուղարկում արտագնա աշխատանքի մեկնած ամուսիններին: Ու ընտանեկանը վեճը «սոյուզի մասշտաբով» պտտվում է վերաճում իսկական սկանդալի, հետեւանքները տարբեր են լինում: Սակայն խնդիրը դա չէ, ցավով պետք է նշենք, որ ընտանիքի անդամներին ձայնագրելու գործընթացին խառնվում են նաեւ ընտանքիքի փոքրիկները, եւ այս արատավոր երեւույթը դառնում է կենսակերպ:


-Իսկական 37 թիվն է, եթե հարսը, կամ թոռնիկը գաղտնի ձայնագրում է իր հարազատ տատիկին ու պապիկին, եւ առանց գիտության ուղարկում երկրից դուրս իր հայրիկին, չգիտակցելով իր արարքի վտանգավորությունը։ Ինչ է, թե սկեսուրը ասել է, ինչի համար ես քաղաք կամ խանութ գնալուց ուշ վերադարձել տուն։ Ու եթե այսպես երկար շարունակվի, ուրեմն մեր ազգի բանը բուրդ է։ Էդ նույն երիտասարդ հարսիկները, թող երեխաներին ճիշտ դաստիարակեն, լավ եփել թափել սովորեն, հայրենիքի համար լավ մարդիկ դաստիարակեն։ Թե չէ լրտեսություն անելով հարազատների, վաղն էլ  ընկերների նկատմամբ վաղը կդառնա մարդկանց համար չարիք, ասածս այն է, որ հեղափոխությունը մի օգտագործեք անձնական ճղճիմ ու անմակարդակ իրավիճակներ ստեղծելու համար, այլ հարգեք ձեր անձը, ձեր ամուսիններին ու երեխաներին ու նրանց մի դարձրեք պոտենցիալ գործ տվողներ, այն մարդկանց համար, ովքեր ձեզ համար չեն խնայել իրենց ոչ առողջությունը, ոչ էլ նյութական բարիքները,-իր խոսքը այսպես եզրափակեց մեր զրուցակիցը։ 


Ամալյա Սահակյան