«Մի օր աշնակ, մի օր՝ դաշնակ... շուստրիություն կենե»

27/06/2018 09:17
«Մի օր աշնակ, մի օր՝ դաշնակ... շուստրիություն կենե»

Քանի որ ՀՀ տարբեր քաղաքներում ՀՀԿ-ական քաղաքապետերի հրաժարականները հաջորդում են միմյանց, նրանցից շատերը հայտնվել են ցայտնոտի մեջ, չիմանալով, թե քաղաքական թիմերից որի կողմ անցնեն։ Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի նմանատիպ պահվածքը նույնպես գրավել է քաղաքացիների ուշադրությունը։ Ինչպես համաքաղաքացիներն են բնութագրում «շուստրիի» մեկն է, փորձում է ապակողմնորոշել քաղաքական ուժերին, որպեսզի պաշտպանի քաղաքապետի աթոռը։

-Մխոից ո՞վ ա բան հասկանում, մի օր կսե Ծառուկյանի կողմից եմ, մի օր կսե Նիկոլի կողմից եմ, հետո էլ կսե, ընչի ես ե՞րբ եմ դուրս էգե Հանրապետականից օ՞ր, դե էկեք էս մարդուց բան հասկցեք, գիդե առաջվանն է, շուստրիություն կենե,-պատմում են արթիկցիները։ 

 

Հերմինե Մանուկյան