«Շեֆ նկարում են, ի՞նչ անեմ սրանց …»

27/06/2018 00:13
«Շեֆ նկարում են, ի՞նչ անեմ սրանց …»

Այսօր առավոտյան, մեր կայքին էին դիմել արշալույսցի շուրջ 60 ցուցարարներ,որոնք բողոքում էին իրենց համայնքապետ՝ Զարզանդ Գրիգորյանի անգործունեությունից:

-Մենք էլ ենք հեղափոխություն ուզում, փրկե՛ք մեզ այս վայրի մարդուց, ով Մանվելի քսերոքսն է,-աղերսում էին գյուղացիները:

 Նկարահանման ժամանակ հայտնվեց  նիհար ու վտիտ մի կին և հետաքրքրվեց, թե ո՞ր կազմակերպությունից ենք:

-Լրատվություն է,-պատասխանեցինք:

Նույն պահին, գյուղացիների խոսքով, սադրիչ կինը զանգահարեց Զարզանդ Գրիգորյանին և բարձրաձայն ասաց.

-Շեֆ նկարում են, ի՞նչ անեմ սրանց…

Մանրամասները՝ տեսանյութում:


Անի Մադոյան