Ձկնագողը ձկների իրավունքի պաշտպան

26/06/2018 09:45
Ձկնագողը ձկների իրավունքի պաշտպան

Օրերս Գեղարքունիքի մարզի փոխմարզպետ է նշանակվել, մի քանի օր առաջ աշխատանքից ազատված փոխմարզպետ ՀՅԴ-ական Արտաշես Նիկոյանի փեսան՝ Նարեկ Գրիգորյանը:

Մարզում տարակուսած են՝ երիտասարդը բացի ՔՊ անդամատոմսից ուրիշ ոչ մի արժանիք չի ունեցել փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար:

-Մարդ ով տարրական կրթություն ու կուլտուրա չունի, մարդ ով չգիտեմ թե ոնց է ձեռք  բերել Հյուսիսային կամ Գլաձոր համալսարանի դիպլոմը,-տարակուսած են մարդիկ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, փոխմարզպետի պաշտոնին նշանակումից ընդամենը մեկ օր առաջ զբաղվել է պղինձ ու ալյումին հավաքելով:


-Ախր դրանից առաջ տրասին կանգնած ձուկ է թզել ու վաճառել, ախր դրա հայրը 20 տարի է ապօրինի ձկնագողությամբ է զբաղված ու շարունակում է  զբաղվել: Լավ մի՞թե սա էր ուզում մեր ազգը: Ինչու՞ է նոր կառավարությունն իրեն այնպես պահում, որ ժողովուրդը հիասթափվի իրենցից,- հիասթափված ու հուսահատ նեղսրտում են մարդիկ:


ԱՆի Մադոյան