Կին քաղաքապետ՝ Էջմիածնում

24/06/2018 22:52
Կին քաղաքապետ՝ Էջմիածնում


Ըստ քաղաքացիների, այսօր օրվա երկրորդ կեսից, կայծակնային արագությամբ քաղաքում տարածվել է կին-քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Գասպարյանի նշանակման լուրը:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի ինֆեկցիոն ԲԿ-ի տնօրեն՝ Մելսիդա  Չիլինգարյանի դուստրն է: Ի դեպ, սա այն ինֆեկցիոն  հիվանդանոցն է, որից այդքան դժգոհ էին տեղաբնակները: Համացանցում նունիսկ տեղադրված է տեսանյութ, որը պատմում ու ցուցադրում է ԲԿ-ի անմխիթար ու անթույլատրելի վիճակը:

-Հուսախաբ եղանք Նիկոլից,-պատմում են էջմիածնեցիները,-ժողովրդի ցանկությունն անտեսվեց, մենք էինք որոշելու, թե ով լինի մեր համայնքային ղեկավարը, ժամանակավոր քաղաքապետը մեր սրտովը չէ,- պռոշ արած՝ ասում էին մարդիկ: