Կատվի, շան, էշի ու ձիու մսի անարգել վաճառք՝ Էջմիածնի շուկայում

24/06/2018 09:31
Կատվի, շան, էշի ու ձիու մսի  անարգել վաճառք՝ Էջմիածնի շուկայում

Էջմիածնեցիների լեզվի կապանքներն այսուհետ քանդված են: Ու միայն լսեք, թե ինչ անհավանական ու դժոխային կյանքով են ապրել Էջմիածնեցիք և տարածաշրջանի բնակչությունը ՝ շուրջ 25 տարի:

Ոչ համացանցային տիրույթը կբավականացնի, ոչ էլ լրագրողական տեխնիկան, որպեսզի հերթականությամբ  ներկայացնի խելագար Մանվել Գրիգորյանի 25-ամյա  հանցագործություններն ու մեղմ ասած՝ անմարդկային գազանություններն ու պետական թալանը սեփական համաքաղաքացիների ու երկրի նկատմամբ:

Այսօր հերթական անգամ  էջմիածնեցիները մեր կայքին պատմում էին, թե մանվելամերձ վայրի  մարդիկ ինչպես էին վախեցնում ու շուկայից թևից բռնած վռնդում սանիպիդկայանի աշխատակիցներին ու սննդի վերահսկող պատկան մարմիններին, որոնք փորձում էին ստուգել կանխարգելող վարակը, մսի որակն ու կենդանական պատկանելիությունը:

 

-Ստուգող աչքից հեռու 25 տարի անընդմեջ սնվեցինք կատվի, շան, էշի, ձիու և շատ կասկածելի կենդանիների մսով: Սա վանդալիզմ էր սեփական հայրենակիցների նկատմամբ,-ասում էին էջմիածնեցիք,-մեր երեխաները փախան քաղաքից, թողնելով իրենց տունն ու ծնողներին՝ ելնելով սեփական  անվտանգությունից:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ապրում այս օրերին, երբ վանդակում է հարստահարող Դևը՝ Մանվելը, մարդիկ պատասխանեցին.

-Հանգստացանք,վախի ու զգոնության պահերը չկան, մարդավայել,հանգիստ մեր առօրյայով ենք զբաղված: Էլ չեն գալիս ասում, վեր ելեք մտեք ձեր տները, գեներալ-Մանվելն է անցնում այս կողմերով:Կամ ավտոմեքենան կայանած է, գալիս ես տեսնում անիվները ծակել են:Այսօր, տեսեք մարդիկ փողոցներում անարգել նարդի են խաղում,կանայք ու աղջիկներ ման են գալիս զբոսայգիներում:Առաջ ո՞վ ռիսկ կաներ երևար քաղաքի փողոցներում,հույս չէր ունենա, որ տուն կվերադառնար առողջ, հաշմանդամ չդարձած: Գիտե՞ք, քանի- քանիսն են այս պահին  հաշմանդամ դարձած,անկողնում գամված՝ այդ հրեշի պատճառով: