Գեղարքունիքը դու՞րս է մնացել Նոր Հայաստան քարտեզից

23/06/2018 09:13
Գեղարքունիքը դու՞րս է մնացել Նոր Հայաստան քարտեզից

Այս օրերին, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քրեական հեղինակությունների շրջանում իսկական որս են սկսել, ուշադրությունից դուրս է մնացել Գեղարքունիքի մարզը:

Մեր կայքին դիմած Գավառի բնակիչները գանգատվում են՝ «Հեղափոխությունը մեզ չէր վերաբերվու՞մ: Գաղութից պայմանական վաղաժամկետ ազատված  «պալենց Արամ» մականունով  Արամ Մարտիրոսյանը կազմել է զինված հանցավոր խումբ, զինված ու ախրանայով շրջում է քաղաքում, ում ուզում ծեծում է, ումից ուզում խլում է, ինչքա՞ն դա պետք է շարունակվի: Անուններս գաղտնի եմ պահում քանի որ վախենում ենք հաշվեարդարից , չէ՞ որ նշեցինք որ հեղափոխությունը դեռ Գավառ չի հասել...»:

Մեր այն հարցին, թե՝ ոստիկանությունը չի՞ միջամտում, քաղաքացիները միայն ծիծաղեցին՝ հիշեցնելով Գավառի ոստիկանության բաժնի պետի անգործությանը վերաբերվող մեր հոդվածը՝ ավելացնելով, որ այս օրերին, «Մերժվածը» հնդկական հեռուստանովելի ամենաթեժ սերիաներն են ընթանում են.

-Ինչի՞ց եք խաբար, կոբրան աղջկան հայ-հայա կծում էր...


Աննա Գրիգորյան