Հուլիսի 1-ից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

23/06/2018 08:56
Հուլիսի 1-ից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

«Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, Ազգային ժողովի հաստատման դեպքում, անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կներվեն»,-այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստում։

Որոշվեց, որ չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն կտուգանվի 250 հազար դրամի չափով, կխստացվի սննդի օբյեկտներում ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները։

Ինչ վերաբերվում է կենսաթոշակների կուտակային համակարգին՝ նշվեց, որ հուլիսի մեկից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը՝ քաղաքացին վճարելու է 2,5 տոկոս, 7, 5՝ պետությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենաօպտիմալ լուծումն է։ Ըստ նրա՝  չեղարկումը խելամիտ չէր լինի, քանի որ համակարգի 280 հազար շահառուներից 200 հազարը կուտակային համակարգին արդեն միացել է։ Մինչ այս հավաքվել է 120 մլրդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ։