«Սասնա ծռերի» անդամներից Արմեն Լամբարյանը գրավով ազատ արձակվեց

21/06/2018 18:35

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատավորը բավարարել է 500.000 դրամի չափով գրավով կալանքը փոխարինելու միջնորդությունը: